>

Ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքում թուրքական ռազմաբազա չի լինելու. Զատուլին




Քոչարյանի զոհերը

Ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքում թուրքական ոչ մի ռազմաբազա չի լինելու: Այս մասին ասել է  ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:





Նա նշել է, որ Թուրքիայի հայտարարած՝ Լեռնային Ղարաբաղի վերականգնման մասին Ադրբեջանի հետ համաձայնագիրը դժվար թե հանգեցնի այնտեղ թուրքական ռազմաբազաների կառուցմանը: Համաձայնագրի իրականացումը, ըստ Զատուլինի, կարող է հանգեցնել հակամարտության նոր բռնկման:

Նշենք, որ ավելի վաղ անդրադառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի միջև Շուշիում համաձայնագրի կնքմանը՝ Զատուլինն ասել էր, որ այդ քաղաքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտին շատ մոտ, և, ամեն դեպքում, դա ցուցադրական գործողություն է:




Զատուլինը հավելել է. ՛՛Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ստորագրվող այդ կարգի համաձայնագրերն անտեսում են այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չլուծված: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Էրդողանն ու Ալիևն ինչ որոշում էլ կայացնեն, առանց Արցախի հայկական բնակչության կարծիքի, այն թերի է լինելու՛՛:

Խոսելով այն մասին, թե որտեղ կարող են թուրքական ռազմաբազաներ տեղակայվել, իսկ որտեղ՝ ոչ՝ նա ասել է. ՛՛Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազաների տեղակայումը միանգամայն հավանական է: Բաքվին ոչ ոք չի կարող դա արգելել: Իսկ Լեռնային Ղարաբաղի տարածքում, որն այժմ վերահսկում են ռուս խաղաղապահները, թուրքական ոչ մի ռազմաբազա չի կարող լինել՛՛:

 

поделись с друзьями


от admin

-->