>

Այսօր Վայոց Ձորի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ահազանգ ունեն, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցներին կամ պարտադրում են գնալ հանրահավաքի, կամ ընտրել որևէ մեկին։


«Փաստեր կան, այդ փաստերով կզբաղվեն։ Ես հույս ունեմ, որ այս արձանագրումը չի հաստատվի, որովհետև եթե հաստատվեց, դա շատ ուրիշ բան կնշանակի, որը շատ ծանր հետևանքներ կունենա։








Քոչարյանի զոհերը

Եվ ես, ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համար եմ ասում, Գազպրոմ Արմենիայի ցանկացած աշխատող, ով այդպիսի գործունեությամբ կզբաղվի, մինչև հուլիսի 15-ն առնվազն ազատվելու է աշխատանքից։ Էլ չեմ խոսում քրեական պատասխանատվության մասին։


Չհասկացա, Գազպրոմ Արմենիան կարա Հայաստանի կառավարության ու ժողովրդի դեմ աշխատի՞։ Մտքներովդ չանցնի, կդատվեք հատ-հատ։ Էն, որ աշխատանքից կազատվեք, էդ ընդհանրապես քննարկման թեմա չի, բայց որ կդատվեք, խմբերով կդատվեք, տրցակներով կդատվեք։

Ինչ պրոմ ուզում ա լինի, ինքը թող իմանա, որ կպրոմացնենք, հանկած չշշկռվեն, զգուշացնում եմ ամենայն լրջությամբ», հայտարարեց Փաշինյանը։



 

поделись с друзьями


от admin

-->