>

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ <<Բիզնես-Դիալոգ>> ՓԲԸ-ն Երևանում և ՀՀ մարզերում հերթական անգամ իրականացրել է սոցիոլոգիական հարցումներ ընտրության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում: Հարցումն անցկացվել է հետևյալ գերակա ուղղություններով՝




Քոչարյանի զոհերը

1. Երկրի ներքին կայունություն և արտաքին անվտանգություն





2. Սոցիալական արդարություն

3. Աշխատանք և կենսամակարդակի բարձրացում Հարցումն իրականացվել է 10.06.2021-15.06.2021թթ. ընկած ժամանակահատվածում: Հարցմանը մասնակցել են 1276 քաղաքացի. Երևանում հարցվել է 692 քաղաքացի, մարզերում՝ 584 քաղաքացի:


Հարցվողներն ընտրվել են պատահականության սկզբունքով, որոնցից` 35.3% տղամարդիկ, 64.7%՝ կանայք: Հերթական սոցիոլոգիական հարցումների արդյունքների ամփոփմամբ առաջատարը <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությունն է՝ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

Հարցմանը մասնակցած 1276 քաղաքացիներից 29.4% իրենց վստահության քվեն պատրաստ են տալ <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությանը:

Աշխատանք ունեցողներ- 34% Գործազուրկներ- 14.5% Տնային տնտեսուհիներ- 28.4% Թոշակառուներ/ նպաստառու / 14.7% Ուսանողներ- 8.4% Բարձրագույն կրթությամբ- 48.7% Միջնակարգ- մասնագիտական կրթությամբ- 23.2% Միջնակարգ կրթությամբ- 28.1% Ընտրանքի սխալը +/- 2,5 % Սիրելի՛ հայրենակիցներ,



կոչ ենք անում մեր երկրի համար վճռորոշ այս պահին չցուցաբերել անտարբերություն, սույն թվականի հունիսի 20-ին մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, տալ Ձեր վստահության քվեն՝ մասնակից դառնալով անվտանգ հայրենիքի և հզոր պետության կառուցման գործընթացին:

Գալիք ընտրություններին հաջողություն ենք մաղթում առաջատար <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությանը և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ ի բարօրրություն Հայաստանի Հանրապետության հզորացման և բարգավաճման:

 

поделись с друзьями


от admin

-->