>

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին ուղղված կոչով է հանդես եկել:

«Հաջորդ երկու շաբաթների ընթացքում ընտրությունների հետ կապված երթեր կամ ցույցերը կարող են տեղի ունենալ Երևանում և Հայաստանի այլ վայրերում», -նշվում է հայտարարության մեջ:

Հայտարարությամբ դեսպանատունը հորդորում է լինել ուշադիր, խուսափել մարդկանց բազմությունից և մշտապես լինել զգոն ու կապ պահպանել հարազատների հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային Ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրությունները կկայանան 2021 թվականի հունիսի 20-ին։




Քոչարյանի զոհերը

Ընտրությունները նախատեսված էր անցակացնել 2023 թվականի դեկտեմբերի 9-ին, սակայն այն կանցկացվի ավելի վաղ՝ 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատ երազմից հետո Հայաստանում տևական քաղաքական ճգնա ժամի պատճառով։


Մայիսի 10-ին խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում չընտրեց Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի յոթերորդ Ազգային ժողովը լուծարվեց օրենքի ուժով։





Նախապատմություն

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ և 44 օր տևած պատերազմի և կապիտուլացիոն ակտի արդյունքում բռնազավթեց Արցախի տարածքների մոտ 75%-ը։ Պատերազմի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի զանգվածային ցույցեր սկսեցին Հայաստանում և մասնավորապես մայրաքաղաք Երևանում

Ընտրակարգ

Ընտրություններով Ազգային ժողովը կձևավորվի պարզ համամասնական ընտրական համակարգով։ Թեկնածուները ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների համապետական ցուցակում ընդգրկվելով։ Ընտրությունների համար Հայաստանը բաժանվել է 13 ընտրատարածքի։

Պատգամավորի թեկնածուն պետք է լինի նվազագույնը 25 տարեկան, վերջին 4 տարում ունենա միայն Հայաստանի քաղաքացիություն և մշտապես ապրած լինի Հայաստանում, ունենա ընտրական իրավունք և տիրապետի հայերենին։ Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով և պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր։


Մանդատները բաշխվում է Դոնթի մեթոդով համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (5% կուսակցությունների համար և 7% կուսակցությունների դաշինքների համար)։ Մանդատների բաշխման կարգը ներառում է լրացուցիչ անդամի ընտրակարգ։ Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված է առնվազն չորս տեղ խորհրդարանում։

2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ում գրանցվել է 22 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։ Հունիսի 8-ին ինքնաբացարկ է ներկայացրել «Հայոց Արծիվներ» կուսակցությունը։

Ստորև, ներկայացված են ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ցանկը ըստ ԿԸՀ-ում կայացած վիճականության արդյունքների հերթականությամբ.

1 «Արդար Հայաստան» կուսակցություն Նորայր Նորիկյանը
2 «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն Լևոն Տեր-Պետրոսյանը

3 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Նիկոլ Փաշինյանը
4 «Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցություն Արա Զոհրաբյան
5 «Ազատություն» կուսակցություն



6 Պատիվ ունեմ դաշինք Արթուր Վանեցյանը
7 «Միասնական հայրենիք» կուսակցություն Մհեր Տերտերյան

8 «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն
9 «Լուսավոր Հայաստան» կուսակցություն Էդմոն Մարուքյանը
10 «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն Տիգրան Ուրիխանյանը

11 «Հանրապետություն» կուսակցություն Արամ Զ. Սարգսյանը
12 «Հայոց Հայրենիք» կուսակցություն Արտակ Գալստյանը

13 «Ազատ Հայրենիք» դաշինք Միքայել Հայրապետյանը
14 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն Գագիկ Ծառուկյանը
15 Հայաստանի դեմոկրատական կուսակցություն Տիգրան Արզաքանցյանը

16 «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն Կարին Տոնոյանը
17 «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն Սուրեն Սահակյանը
18 Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք Արման Բաբաջանյանը

19 «Ազգային օրակարգ» կուսակցություն
20 «Վերելք» կուսակցություն Ալեքսան Մինասյանը
21 «Ազատական» կուսակցություն Սամվել Բաբայան

22 «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն Խաչիկ Ասրյան
23 «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն Տիգրան Խզմալյան

24 Հայաստան դաշինք Ռոբերտ Քոչարյանը
25 «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն Վահե Գասպարյանը
26 «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն Դավիթ Սանասարյանը

Сообщение Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կտրուկ հայտարարություն տարածեց․ Ինչ է սպասվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->