>

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ Ռուսաստանը միտումնավոր է ուշացրել զինամթերքի տրամադրումը, որպեսզի Հայաստանը պարտվի:

Նրա խոսքով` դեռևս Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց առաջ Հայաստանը 200 մլն դոլարի վարկ էր վերցրել Ռուսաստանից` նրանից ՏՈՌ համակարգեր գնելու նպատակով: Բաբայանը նշել է, որ հայ մասնագետները ՏՈՌ համակարգերը ներկայացրել են որպես լավագույնը, իսկ քաղաքական ղեկավարությունը համաձայնել է դրանք ձեռք բերել:




Քոչարյանի զոհերը

Սամվել Բաբայանը շեշտել է, որ պատերազմից առաջ Արցախում արդեն առկա են եղել 6 միավոր ՏՈՌ համակարգեր, և սպասվել է, որ հայկական կողմը կստանա 24 միավորից ևս 18-ը: Առկա 6 միավորից 4-ը պատերազմի սկզբում ոչնչացվել են թշնամու ԱԹՍ-ներով:





Բաբայանի խոսքով` ևս 6 միավոր Արցախը ստացել է նոյեմբերի 2-ին: Սակայն Արցախի ԱԱԽ նախկին գլխավոր քարտուղարը հարցադրում է հնչեցնում, թե ինչո՞ւ Ռուսաստանն ընդամենը 6-ը տրամադրեց, այլ ոչ թե 18-ը, որոնց դիմաց հայկական կողմն արդեն վճարել էր:

Բաբայանը հայտնել է նաև, որ հոկտեմբերի 21-ին ռուսական կողմը պատրաստականություն է հայտնել 102-րդ ռազմաբազայից փոխանցել 6 միավոր ԲՈՒԿ-Մ1 համակարգեր: ԲՈՒԿ-երի հաշվարկներն ուղարկվել են Արցախ և նախապատրաստվել են մարտի, սակայն պարզվել է, որ այդ 6 միավորներից 5-ն անսարք են:


Այնուհետև, Բաբայանի խոսքով, պարզվել է, որ ռուսաստանի վերանորոգողները կարող են ժամանել միայն նոյեմբերի 3-ին, իսկ վերանորոգումից հետո համակարգերը հայկական կողմին կարող են հատկացնել միայն նոյեմբերի 10-ին: Բաբայանը հիշեցրել է, որ հոկտեմբերի 26-27-ին ակտիվ բանակցություններ են ընթացել, որտեղ ադրբեջանական կողմը պնդել է, որ հասնելու է Շուշի: Բաբայանը համոզված է, որ նրանք մտադիր են եղել «ժամանակ ձգել»:



ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի ղեկավարը նշել է, որ նրանք, ովքեր Փաշինյանին մեղադրում են պատերազմը չդադարեցնելու մեջ, պետք է հասկանան, որ պատերազմը կանգնեցնելը Փաշինյանից կախված չի եղել:

Բաբայանը համարում է, որ դաշնակիցը պարտավոր էր զինտեխնիկան ժամանակին տրամադրել, ինչի համար նախապես վճարված էր: Սակայն դա չի արել, որպեսզի Հայաստանը պարտվի: Հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար Բաբայանն առաջարկում է դաշնակից պետության հետ ճանապարհային քարտեզ կազմել` հասկանալու, թե ինչ սպասել և թե «էլ որտեղ է Հայաստանին մեջքից հարվածելու»:

Сообщение Ռուսաստանը միտումնավոր է ուշացրել զինամթերքի տրամադրումը․ Սամվել Բաբայանի սենսшցիnն հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->