>

Բացատրեմ պարզ։
Նիկոլին ընտրողները տանը չեն նստելու, անպայման գնալու են ընտրության։
Քոչարյանի ընտրազանգվածը տանը չի նստելու, հարեվաններին էլ, ընկերներին էլ ոտքի է հանելու և հաստատ գնալու է ընտրության։




Քոչարյանի զոհերը

Ու մնացած ժողովուրդը, որ հեգնում է այս աճուրդը, նստելու է տունը, ինքն իր դարդով տապակվելու։
Արդյունքում ինչ որ մասնակցություն է լինելու, որի մեջ Նիկոլի և Քոչարյանի ձայները լինելու են մեծամասնություն։
Լուծում։





Արդեն կռահեցիք։
Պետք է ոտքի ելնել, ու բոլոր անտարբերներին, հիասթափվածներին, ապաթիայի մեջ հայտնվածներին հորդորել գնալ ընտրությունների, ընտրել ցանկացած թեկնածուի, ում համակրում են, վստահում են, հարգում են։

Մեծ մասնակցությունը, քվեարկողների ընդհանուր քանակի մեջ կփոքրացնի Քոչարյանի և Նիկոլի մասնաբաժինը, ու թույլ կտա ավելի շատ ուժերի


հաղթահարել անցողիկ շեմը, հայտնվելով ազգային ժողովում։

Արդեն տեսել եք, որ քաղաքական ակտիվը չմիաբանվեց, ամեն հայտնի մեկն առանձին կուսակցություն բացեց, ու մտավ ընտրապայքարի ,,միայնակ,, կամ փոքրաթիվ խմբով։ Ահա մեծ մասնակցություն ապահովելով, նիկոլական և քոչարյանական թիմային



շահերով առաջնորդվող զանգվածի փոխարեն կունենանք քիչ թե շատ պետության համար սրտացավ ազգային ժողով։
Այնպես որ ապահովեք հնարավորինս մեծ մասնակցություն, բարեկամներ։
Մնաց 3 օր։

 

поделись с друзьями


от admin

-->