>

ArmDaily.am-ի զրուցակիցն է երգահան, երգիչ Ռուբեն Հախվերդյանը։
-124 մտավորականներ կոչ են հրապարակել, որ սատարում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

-Երեկ հարցրել եմ, ինչով եք առաջնորդվում , որ դրանց անվանում եք մտավորականներ։




Քոչարյանի զոհերը

-Այս կոչի տակ ստորագրել են մշակույթի գործիչներ, բանաստեղծներ, երաժիշտներ։





-Բանաստեղծ քանի հատ եք ճանաչում Հայաստանում։ Ուրեմն բանաստեղծներ երևի հներից մի հոգի է մնացել՝ մենք ուրիշ բանաստեղծ չունենք։ Հետո մշակույթի գործիչ չեմ հասկանում, թե դա ինչ արտահայտություն է։

-Ո՞նց եք վերաբերվում նմանատիպ կոչերին։

-Նույն բանը ասենք կարող էին խելացի գյուղացիներները լինել կամ արհեստավորներ։ Իսկ կոչերին ես առհասարակ չեմ վերաբերում՝ ով ուզում է լինի։


-Իսկ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Նիկոլ Փաշինյանին ինչպե՞ս եք վերաբերվում։

-Ես կարող եմ ասել, որ հայ ժողովուրդը տառապում է ստոկհոլմյան կոմպլեքսով։ Դա այն կոմպլեքսն ա, որ զոհը գովերգում է դահիճին։ Ես այլևս հետևություն չեմ անում։

-Հունիսի 21-ը Հայաստանի Հանրապետության համար ինչպիսի՞ն է լինելու։



-Չգիտեմ, բայց որ ՀԱՊԿ-ից պիտի դուրս գանք և հնարավորին չափ շուտ՝ առհասարակ ռուսական ազդեցությունից դուրս գանք՝ մենք կշահենք։ Նայեք, պարզ օրինակ եմ բերում՝ երկու անգամ Ամերիկան է մեզ զենք առաջարկել՝ գերժամանակակից և հիմա անգամ զորք անթաքույց Ֆրանսիան և Նիկոլը չի ընդունել։ Նիկոլն էլ չէ՝ Ռոբերտին էլ, որ ստիպեին՝ չէր ընդունի, որովհետև բոլոր հրահանգները գալիս են Մոսկվայից։ Սա նշանակում է, որ Մոսկվան մեր բարեկամը չի եղել և չի էլ լինի և թող չերազեն, որ երբևէ Ռուսաստանը Հայաստանի հետ բարեկամական երկիր է։ Նամանադավանդ, որ ոչ նրա, ոչ մեկի հետ մենք սահման չունենք։ Մենք միայն սահման ունենք Պարսկաստանի հետ, որ մեր բարեկամ ժողովուրդն է։

-Շատերն են ահազանգում քաղաքացիական պատերազմի վտանգի մասին։ Նման վտանգ տեսնո՞ւմ եք։

-Ոչ։
Հայկա Ալոյան

Сообщение Նիկոլն էլ չէ՝ Ռոբերտին էլ, որ ստիպեին՝ չէր ընդունի, որովհետև բոլոր հրահանգները գալիս են… Ռուբեն Հախվերդյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->