>

Մենք կոռեկտ չենք համարում խառնել Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը եւ երրորդ երկրների հետ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների թեմաները:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի այցը օկուպացված հայկական Շուշի քաղաք, տեղեկացնում է news.am-ը:




Քոչարյանի զոհերը

«Հենց այս տեսանկյունից ենք մենք դիտարկում ադրբեջանա-թուրքական վերջին շփումներն ամենաբարձր մակարդակով:





Մենք ելնում ենք նրանից, որ տարածաշրջանում երկկողմ կապերը, այդ թվում` ռազմական գծով, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ:

Մենք վճռականորեն աջակցում ենք այն քայլերին, որոնք ուղղված են Երեւանի եւ Բաքվի եւ Երևանի ու Անկարայի միջեւ երկխոսության կարգավորմանը:

Հարավային Կովկասում փոխգործակցությունը պետք է զարգանա բարիդրացիության սկզբունքների հիման վրա`


հաշվի առնելով եւ հավասարակշռելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»,- ասել է նա:

«Ինչ վերաբերում է հայտարարություններին, հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող գործընթացները եւ այն ջանքերը,



որոնք նպատակաուղղված էին կողմերին պայմանավորվածությունների կնքմանը եւ դեպի խաղաղ ուղղություն շարժմանը բերելուն, ապա այդ կապակցությամբ

արված բոլոր հայտարարությունները պետք է աշխատեն մեկ նպատակի համար՝ կայունության, խաղաղ զարգացման, կապերի վերականգնման

եւ համապատասխանեն տարածաշրջանում խաղաղ բնակիչների շահերին»,- ասել է Զախարովան:

Сообщение ՌԴ ԱԳՆ անսպասելի հայտարարությունը. Շուշին՝ կռվախնձոր появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->