>

Էրդողանը Շուշիում հայտարարել է Հայաստանի հետ սահմանը բացելու պատրաստակամության մասին’ նշելով, որ դա հայերին կօգնի դուրս գալ արտաքին աշխարհ ու ավելի լավ ապրել։
Պատահական չէ, որ այդ միտքը Թուրքիայի նախագահը հայտնում է Շուշի այցի շրջանակում։
Հիշո՞ւմ եք, ամիսներ առաջ և օրերս պնդում էի, որ Շուշիի ու Քարվաճառի դիմաց Թուրքիան խոստացել է 6 մլրդ դոլարի ներդրում անել Հայաստանում և բացել սահմանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ մոտ ժամանակներս երկկողմ հանդիպում կունենան:

Էրդողանը նաև չի բացառել, որ Շուշիում ստորագրված Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության խորացման համաձայնագրում կարող է խոսք լինել Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազայի ստեղծման մասին:

«Դա դուրս չի գալիս հռչակագրի դրույթներից։ Այդ թեման կարող է իր զարգացումը ստանալ Պուտինի հետ Ալիեւի խորհրդակցությունների ընթացքում: Եվ մեր բանակցությունների ընթացքում այն նույնպես կարող է իրականացվել յուրովի», – ասել է Էրդողանը:»:
Ռեջեփ Էրդողանի՝ օկուպացված Վարանդա (ըստ բաքվի՝ Ֆիզուլի) եւ Շուշի սկանդալային այցերից հետո Մոսկվան շարունակում է լռել։ Հատկանշական լռություն է հայկական քաղաքի, հայկական քաղաքակրթության ադամանդի փլատակների ֆոնին, քաղաք, որը ցեղասպանության է ենթարկվել, ըստ Ալիեւի, Լենին-Աթաթուրք «պատմական» գործարքի շրջանակներում։




Քոչարյանի զոհերը

Հայկական Շուշին, որը 1920 թ․ ռուս-թուրքական ագրեսիայի հետեւանքով վեր է ածվել փլատակների ու այրված մարդկային մարմինների մոխրի՝ անսահման մարդատյացության ու էթնիկ թշնամության խորհրդանիշի, Էրդողանի ու Ալիեւի կողմից հայտարարվում է պատմական ու մշակութային կենտրոն, Մերձկասպյան հյուսիս-արեւմուտքում ինչ որ «Ադրբեջանի» մայրաքաղաք։





Եվ հիմա ռուսական գեներալ Մուրադովը հանցագործ զույգին ուղեկցում է Շուշի։ Շուշին «ադրբեջանական» քաղաք հայտարարելը բնակչության բնաջնջման միջոցով հողերի յուրացման իրավունքի լեգիտիմացումն է եւ այդ իրավունքը, երեւում է, ճանաչվում է Մոսկվայի կողմից։

Այն, որ Աչցվախի հայերի դեմ «հաղթանակը» կոփվել է Մոսկվայում ու Անկարայում, խոստովանել է ոչ այլ ոք, քան ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Էրդողանի հայտարարության մեջ նորամուծությունը «աղետ» ձեւակերպումն է։ Ի՞նչ աղետ նկատի ունի Էրդողանը։ Թուրքական կանոնավոր ուժերի ու ահաբեկիչ-բաշիբոզուկների ջախջախումը Արցախու՞մ, որը կանխվել է շնորհիվ Մոսկվայի անգնահատելի դերի։

Փաշինյանն ու Քոչարյանը, ովքեր մոսկովյան մեդիայի կողմից դասվում են արեւմտյան ու մոսկովյան ճամբարներին, երկուսն էլ բավական բաց Կրեմլին մեղադրում են Երեւանի հանդեպ դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ։ Մասնավորապես, հայկական ՀԱՊ համակարգի փլուզման, Ռուսաստանից ձեռքբերված սպառազինության թերի համալրման, ցածր որակի, տեխնիկական սաբոտաժի, մատայկարարման ճանապարհների փակման, միջազգային ասպարեզում Հայաստանի ջանքերի դիվանագիտական հակազդման հարցերում։ Այս ամենը լավ հայտնի է։


Էրդողանի «աղետ» ձեւակերպումը հրադադարի հաստատումից կես տարի անց շատ ավելիի մասին է վկայում։ Այն ուղղված է ապագային եւ համերաշխության կոչ է ռուսներին՝ ի դեմս բաքվի բանդան ճզմելու եւ բնիկ հայկականը վերադարձնելու հայերի վճռականության։ Մոսկվայի լռությունը Շուշիում արնախմության եւ ռուս-թուրքական հրապարակային եղբայրացման կապակցությամբ ոչ թե Քալանթարով-Լավրովի վիրտուալ աշխարհում կամ «հայ պատրիոտ» Մարգոյի կոյուղատարում է, այլ Շուշիում, մարդկայնության դեմ հանցագործության վայրում, լիովին գիտակցված։ Խոսքը ոչ թե Լենին-Աթաթուրքի «Կարսի» ցեղասպանության հետ հետահայաց համերաշպության, այլ դրա՝ արդեն Պուտին-Էրդողան հեղինակությամբ նոր խմբագրման մասին է։

Հարցին տեղյակ մոսկովյան մի քաղաքագետ ժամանակին պնդում էր, որ Պուտինը լենինը չէ, Էրդողանն էլ՝ Աթաթյուրքը։ Հարկ է համաձայնել, բայց նրանք, ավաղ, ոչնչով վատ չեն։ Հայերի առջեւ հեռանկարը կանգնում է ողջ հմայքով, եւ արձագանքն էլ նույնպես լինելու է գեղարվեստական։ «Հետխորհրդի» պրո-մոսկովյան հերոսների հոգեբանական անկայունությունը եւ քաղաքական լիակատար շփոթը չպետք է մոլորության մեջ գցի։

Հիշեցնենք որ
Շուշիի այցելութամբ Էրդողանը դիմում է մի ռիսկի, որը թանկ կարող է նստել իր երկրի համար: Եթե Հայաստանի իշխանությունը կյանքի նշաններ ցուցաբերի, ապա Երեւանի դրությունը միջազգային ասպարեզում էապես փոխվելու է

Էրդողանի ներխուժումը 1921-ի «հետմոսկովյան» տարածքի խորքը ունակ է փոխել իրադրությունը Մոսկվա-Անկարա առանցքի վրա, եթե Երեւանը չլռի, անշուշտ: Պաշտոնական Երեւանի նույնիսկ ամենաանտեղյակ շրջանակների համար հայկական Շուշին «ոչ հայկական» Ակնան չէ: Նախընտրական իրավիճակում Մոսկվան ստիպված է լինելու մանեւրել, եթե վերջերս Արեւմուտքին դիմած Երեւանը քայլ անի: Նոյեմբեր 9-ից ի վեր կարծր դրությունը, այլ կերպ ասած status quo-ն, շարժունություն է դրսեւորելու:



Հիշենք, որ Ակնայում թուրքական հետախուզական կենտրոնին խոչընդոտելու համար նախագահ Պուտինը ստիպված էր անգամ «անցյալ դարում հայկական ողբերգությունը» հիշատակել: Հիմա խաղը նորից «բացվելու» միտում ունի:

Իրադրությունը մոտենում է «Ցյուրիխյան» խաչմերուկին՝ Հայաստանի համար համեմատաբար նպաստավոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայով: Հակառակ 2020-ի պատերազմական տապալված կամպանիային, Էրդողանի «շնորհիվ» իրադրությունը Հայաստանին դարձյալ հնարավորություն է ընձեռում միջազգային խաղի մեջ մտնել: Շարունակ պիտի ասենք «եթե»: Եթե ֆուտբոլի գնդակի դերը ամենաբաղձալին չէ իրար արժեցող վերնախավերի համար:

Արցախի չճանաչումը, իսկ հիմա Կարս-Արարատ-Նախիջեւանի օկուպացիայի հանգամանքի անտեսումը հայկական ավանդական անհեռատեսության հերթական դրսեւորումն է լինելու: Վրաստանի սիստեմատիկ հարձակումները բոլշեւիկների պարտադրած Կարսի պայմանագրի վրա ավարտվելու են նրանով, որ հայկական Արարատը «երկրորդ անգամ» է վաճառվելու Բաթումի եւ Աջարիստանի հարավի դիմաց, այս անգամ Արեւմուտքի օրհնությամբ:
շարունակի իր նիրհը ապիի իշուկի ականջում, կոտրած տաշտակը շատ ավելի կոտրած է լինելու, քան 1921-ին: Անտեսել Էրդողանի քայլը օկուպացված շրջան՝ այն չնկատելու տալ, չի ստացվի:

Արցախի վիճակը նկատի ունենալով, եթե ՀՀ կառավարությունը
ՀՀ դիվանագիտությունը պիտի անհապաղ միանա շրջանային վերաձեւումների պրոցեսին: Էրդողանի այցը Շուշի որքան խոստումնալից, այնքան էլ ծանր կարող է դառնալ Հայաստանի համար: Ընդ որում, առավել աննպաստը անմեղսունակ ձեւանալու տարբերակն է: Ընտրությունը բացառապես Հայաստանինն է:

Сообщение 6 մլդ դոլլարի մասին լուրերը հաստատվեց․ Շուշիի առեղծվածը բացահայտված է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->