>

Բոլորի մոտ պետք է հասկանալի լինի, որ իշխանության համար պայքարողների մոտ բացակայում է պետական շահի գիտակցումը, ուղերձով դիմելով ժողովրդին՝ ասաց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:


«Դա նշանակում է, որ այն քաղաքացիները, որոնք իրենց կամքով կամ հարկադրաբար կքվեարկեն այդ ուժերից որևէ մեկի օգտին, ըստ էության, մասնակիցը կդառնան մեր երկրի վիճակի հետագա վատթարացման: Այդ դեպքում մարող եք հարցնել` իսկ ո՞րն է ելքը:








Քոչարյանի զոհերը

Ելքը միակն է, ձեր ձայնը տվեք Հայ ազգային կոնգրեսին և դրանով խորհրդարանում կապահովեք մի այնպիսի սկզբունքային, իրատես քաղաքական ուժի ծանրակշիռ ուժի ներկայությունը, որն ի վիճակի կլինի զսպել հակամարտող անհաշտ ճամբարների վտանգավոր նկրտումներն ու ծայրահեղ քայլերը»,- հորդորեց նա:


Երկրի ապագայի վերաբերյալ այս հակամարտող ուժերը ասելիք և անելիք չունեն, նրանց լավատեսական խոստումներն ու գեղեցիկ ծրագրերը լոկ շղարշ են իրենց բուն մտադրությունները թաքցնելու և ժողովրդին խաբելու համար, քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջով տարածած ուղերձում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Նրանց իրական նպատակը մեկն է` ցանկացած գնով տիրել իշխանության և վրեժ լուծել հակառակորդներից՝ օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող վարչական, ֆինանսական, լրատվական և նույնիսկ քրեական հսկայական լծակները` չխորշելով անգամ բախումներից և քաղաքացիական պատերազմի հրահրման բացահայտ սպառնալիքներից»,- ասաց նա:



 

поделись с друзьями


от admin

-->