>

«Դուք չեք սխալվում, երբ ասում եք, որ Բայդենն արդեն տվել է Պուտինին այն, ինչ նա ուզում է՝ լեգիտիմությունը, համաշխարհային ասպարեզում Միացյալ Նահանգների նախագահի հետ միասին կանգնելու հնարավորություն», ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պուտինի հետ հանդիպումից հետո։

Ռուսաստանի հակաամերիկյան հռետորաբանությունը քարոզչական հնարք է․ իրականության մեջ Ռուսաստանին, անձամբ Պուտինին լեգիտիմություն կարող է տալ միայն ԱՄՆ-ն։ Հակաամերիկյան հռետորաբանությունը նաեւ երեսպաշտության ահռելի բաղադրիչ ունի, եթե ամբողջությամբ երեսպաշտություն չէ․




Քոչարյանի զոհերը

ԱՄՆ-ում է պահվում այսպես կոչված «ռուսական տրիլիոնը»՝ Պուտինի իշխանության տարիներին նրա շրջապատի կողմից երկրից դուրս բերված 2-3 տրիլիոն դոլարը։ Ռուսաստանի հատկապես ռազմարդյունաբերական համալիրը կախված է ամերիկյան տեխնոլոգիաներից, եւ այս ոլորտում պատժամիջոցները զգալի հարված են երկրի անվտանգային համակարգին։





Ինչ գին ունի Պուտինին տված լեգիտիմությունը, անձնականից բացի։ Այս պարագային մեզ հետաքրքիր է Հայաստանի դեմ Ռուսաստանի նախաձեռնած ու ընթացքի մեջ գտնվող պլանը, այսպես կոչված եռակողմ փաթեթը։ Ռուսաստանը թուրքերի հետ միասին փորձում է լեգիտիմացնել այն, ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը համառորեն չեն ընդունում այն, պնդելով, որ Արցախի հարցը, այդ թվում կարգավիճակը, լուծված չէ, եւ անհրաժեշտ է քաղաքական կարգավորում Մինսկի խմբի շրջանակում։


Բայդեն-Էրդողան եւ Բայդեն-Պուտին հանդիպումների կապակցությամբ Բաքվում հիստերիայի հերթական ալիքն է բարձրացել։ Ընդհանրապես, Արեւմուտքի դիրքորոշման ֆոնին Հայաստանից հնչած նույնիսկ կիսատ-պռատ հայտարարությունները դեօկուպացիայի ու կարգավիճակի մասին հիստերիա են առաջացնում Բաքվում, դրան զուգահեռ՝ հղումներ Ռուսաստանի աջակցությանը, որը թույլ չի տա նման զարգացումներ, քանի որ տարածաշրջանում ամեն ինչ կատարվում է Ռուսաստան-Թուրքիա համաձայնություններով։ ,

Նման վերջին դեպքը Շուշի Էրդողանի այցի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ հայտարարությունն էր, եւ Բաքվի արձագանքներում նույնիսկ կասկած էր հայտնվում ԼՂԻՄ-ի պատկանելության հարցում։



Բայդեն-Պուտին հանդիպմանը քննարկվել է հակամարտությունների թեման, այդ թվում՝ Արցախի հարցը։ Դատելով Բաքվի արձագանքներից, այստեղ անհանգիստ են՝ Բայդենը կլեգիտիմացնի՞ ռուս-թուրքական համաձայնությունները, թե Պուտինին անձնապես լեգիտիմություն շնորհելով՝ նրան կվերադարձնեն նաեւ միջազգային լեգիտիմ ձեւաչափեր։ Առաջիկա օրերին թերեւս ամեն ինչ պարզ կդառնա։

 

поделись с друзьями


от admin

-->