>

«Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը ասել է․

«Մինչև իմ հրաժարականի օրը ես առնվազն 3 անգամ ներկայացրել էի հրաժարականի դիմումներ՝ համաձայն չլինելով Նիկոլ Փաշինյանի վարվող ներքին և արտաքին քաղաքականության հետ:




Քոչարյանի զոհերը

Ես փորձել եմ մի քանի անգամ բացատրել, որ չի կարելի առաջ շարժվել բացառապես մամուլում հնչեղ վերնագրեր ունենալու համար, չի կարելի պետության մեջ զբաղվել պոպուլիզմով, չի կարելի արտաքին խաղացողների հետ լինել անազնիվ»,- ասել է Արթուր Վանեցյանը:





Նա նաև նշել է, որ եթե ժողովուրդը իր քվեն տա Նիկոլ Փաշինյանին, մենք կորցնելու ենք Հայաստանը և կարճ ժամանակ հետո վերանալու ենք որպես ազգ։

«Դա զուտ խոսքեր չեն, դա իրողություն է, որը կախվել է մեր գլխին»,- նշել է Վանեցյանը:


Վանեցյանն ասել է, որ ԱԱԾ պետ լինելու ժամանակահատվածում կոնկրետ հրահանգներ է ստացել Նիկոլ Փաշինյանի կողմից:

«Ինձ ուղիղ հրաման է իջեցվել, որ պետք է վախեցնել Հրայր Թովմասյանին, Սահմանադրական դատարանի մյուս անդամներին վախեցնել, գտնել իրենց և իրենց ընտանիքի անդամների վրա, երեխաների վրա վարկաբեկիչ նյութեր, քրեական հետապնդում իրականացնել: Էս մարդը պատուհաս է մեր երկրի ու մեր բոլորի գլխին»,- ընդգծեց ԱԱԾ նախկին տնօրենը:

Արթուր Վանեցյանը հայտնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի հատուկ ծառայությունների միջև եղել է օպերատիվ կապ և այդ կապը այն ժամանակ իրականացրել է նա՝ ի պաշտոնե, եղել են հանդիպումներ Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի հետ ամիսը մեկ-երկու անգամ:



«Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի կողմից ինձ փոխանցվում էր փակ ծրար, որը հանձնել եմ Փաշինյանին, և հակառակը՝ Փաշինյանից փակ ծրար եմ փոխանցել ադրբեջանական կողմին:

Որոշ ժամանակ անց նա ասաց, որ ադրբեջանական կողմի հետ իր կապը հետագայում կպահպանեմ ոչ թե ես, այլ կառավարության իր աշխատակազմից մեկը և ես պետք է շփվեի բացառապես սահմանային հարցերի շուրջ»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Сообщение Ադրբեջանի հատnւկ ծառայnւթյան ղեկավարի կnղմից ինձ փnխանցվում էր փակ ծրար, որը․ ․ Վանեցյանի սկանդալային հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->