>

Փաշինյանը հրատապ հրահանգել է հատուկ հսկողություն սահմանել օդանավակայանում և սահմանակետերում․ Մանրամասներ




Քոչարյանի զոհերը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրահանգել է հատուկ հսկողություն սահմանել օդանավակայանում և սահմանակետերում։





Civic.am-ի տեղեկություններով՝ դա պայմանավորված է այս ընտրություններին ներգրավված տարատեսակ ընտրակեղծարարների խուճապահար փախուստը կանխելու հետ։

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Պատիվ ունեմ» դաշինքի Գյումրու եւ Հրազդանի շտաբներ ու խուզարկություն անցկացրել։


«Պատիվ ունեմ» դաշինքի կազմակերպչական աշխատանքներով զբաղվող Արտակ Ավետիսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրեց, որ ոչ միայն Գյումրիում ու Հրազդանում,այլեւ ամբողջ Հայաստանի տարածքում «Պատիվ ունեմ» դաշինքի գրասենյակներում այս պահին խուզարկություն է ընթանում,

ավելին՝ Վայքից դաշինքի 9 անդամի ձերբակալել են։ Հարցին, թե ինչ պատճառաբանությամբ՝ ասում են, թե ահազանգ են ստացել, որ դաշինքի անդամները փորձում են միջամտել ընտրությունների ելքի վրա, նաև իբրև թե գումար են բաժանում։



«Ասում ենք՝ եթե գումար բաժանելուց տեսել եք, ո՞վ է, ու՞ր է, չկա կասկածյալ։ Այս պահին մեր բոլոր ձերբակալվածները կասկածյալի կարգավիճակում են, փաստաբանները գնում են բոլորի հետքերով»,-ասաց Ավետիսյանը։

Նա նաեւ նշեց. «Իրենց բան չմնաց, ընդամենը մի քանի ժամ համբերենք, հուսով ենք՝ էս ամեն ինչին վերջ է տրվելու։ Իրենց նպատակը հասկանալի է, փորձում են ամեն կերպ խոչընդոտել, որպեսզի ընդդիմադիր դաշտը նորմալ արդյունք չգրանցի»։

 

поделись с друзьями


от admin

-->