>

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր երեկոյան արցախցիներին հրավիրել է հանրահավաքի: Հաշվի առնելով այս օրերին Արցախում ձևավորված ներքաղաքական լարվածությունը և վերջին ամիսներին կուտակված հարցերը՝ նախագահը հայտնել է, որ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգա ուղերձով:




Քոչարյանի զոհերը

Ըստ Irakanum.am-ի տեղեկությունների՝ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է իր հրաժարականը հայտնել:





Այս տեղեկությունը ճշտեցինք նրա խոսնակ Լուսինե Ավանեսյանից:

Մեզ հետ զրույցում խոսնակը չհերքեց հրաժարականի մասին տեղեկությունը:


«Այն, ինչ գրել է նախագահն իր facebook-ի էջում, դրան ավելացնելու բան չունեմ, սպասենք հանրահավաքին»,- պատասխանեց Լուսինե Ավանեսյանը: Մեր հարցին, թե նախագահի ուղերձում ինչ մեսիջներ են լինելու, խոսնակը պատասխանեց՝ եթե ինչ որ բան հիմա ասի, հանրահավաքի անհրաժեշտությունը կդառնա ավելորդ:

Ի դեպ, մեզ հետ զրույցում նախագահ Հարությունյանի հրաժարականի մասին տեղեկությունը չհերքեց նաեւ նախկին խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ասելով.



«Սպասենք, նախագահը կխոսի, ամեն ինչ կասի, ես չեմ ուզում նախապես որեւէ բան ասել, նախագահն իր ելույթում ամեն ինչ կասի, սպասենք ելույթին»:

 

поделись с друзьями


от admin

-->