>

Ես 10 Հարց ունեմ Ռոբերտ Քոչարյանի ընտրողներին: Եթե դուք իրոք շահագրգռված եք երկխոսության մեջ, եթե իրոք ձեզ հետաքրքրում է

Հայաստանի շահը (մի բան, որին ես չեմ հավատում, բայց ասում եմ՝ եթե), ապա խնդրում եմ ինքներդ ձեզ համար պատասխանեք այս հարցերին: Եթե պատասխանեք. «Այո», դա կնշանակի, որ մենք երկխոսելու տեղ ունենք:




Քոչարյանի զոհերը

1. Նիկոլ Փաշինյանը՝ կործանելով Արցախը և Հայ Ժողովրդին դնելով նվաստացուցիչ վիճակի մեջ, հազարավոր զոհերով և անկայուն սահմաններով, ստացել է Ժողովրդի լիակատար աջակցությունը: Դուք պատրա՞ստ եք ընդունել, որ Հայ Ժողովուրդը ոչ թե խելագարվել է, այլ լուրջ պատճառ ունի այդպես վարվելու համար, այո՞, թե՞ ոչ:


2. Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ազատ մամուլ չի եղել: Փակվել է «Ա1 պլյուս»-ը, ճնշվել են ընդդիմադիր լրատվամիջոցնդրը: Հայ Ժողովուրդը հնարավորություն չի ունեցել լսելու ընդդիմության ձայնը: Նիկոլ Փաշինյանի ժամանակ մամուլը ազատ է եղել, թե՛ ձեր ձայնն էլսվել, թե՛ իշխանության, թե՛ բոլորի: Սա փաստ է: Դուք պատրա՞ստ եք ընդունել, որ ժողովորդի համար ազատ մամուլը կարևոր բան է: Այո՞, թե՞ ոչ:





3. Ռոբերտ Քոչարյանը երեք անգամ վիժեցրել է Արցախի հարցի նպաստավոր լուծումը 1997 թ.-ին, 2003-ին և 2008-ին: Սա փաստ է: Փաստ է նաև այն, որ Քոչարյանը 10 տարի եղել է հանրապետության նախագահի պաշտոնում և չի լուծել Արցախի հարցը: Դուք պատրա՞ստ եք ընդունել, որ երբ ինքը հիմա խոսում է Արցախի շահի մասին, մարդիկ ողջամիտ կերպով կասկածում են նրա ազնվությանը: Այո՞, թե՞ ոչ:

4. Քոչարյանի ժամանակ բոլոր ընտրությունները կեղծվել են, հարյուրավոր ապացույցներ կան լցոնումների, կառուսելների, ճնշումների, բաց քվեարկությունների, թվեր նկարելու… Դուք պատրա՞ստ եք ընդունել, որ հայ ժողովրդի համար ազատ ընտրության հնարավորությունը կարևոր բան է: Այո՞, թե՞ ոչ:


5. Հաշվի առնելով վերը նշվածը, պատրա՞ստ եք ընդունել, որ ժողովուրդը ողջամիտ կասկածներ ունի, որ եթե Քոչարյանը կրկին գա իշխանության, ապա կրկին կեղծելու է ընտրությունները՝ ժողովրդին զրկելով ազատ ընտրելու իրավունքից: Այո՞, թե՞ ոչ:

6. Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կարիերայի ընթացքում կատարվել են բազմաթիվ քաղաքական սպանություններ և տեղի են ունեցել տարօրինակ մահեր: Սպանություններ լինում են միշտ և բոլոր իշխանությունների ժամանկ: Բայց թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում Քոչարյանի ժամանակվա սպանությունների արդյունքները զարմանալիորեն ձեռնտու են եղել Քոչարյանին և ապա՝ Սերժ Սարգսյանին: Այսպես. Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանը սպանության արդյունքում Քոչարյանը, որ փաստացի իշխանություն չուներ, փաստացի իշխանություն ստացավ: Դրանից հետո մեկը մյուսի հետևից մահացան Հոկտեմբերի 27-ի հետ առնչություն ունեցող բազմաթիվ մարդիկ և հանցագործությունը չբացահայտվեց: Իսկ 2006-ին հանկարծամահ եղավ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ ճանապարհ բացելով Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար, քանի որ եթե Մարգարյանը չմահանար, վարչապետի թեկնածուն լինելու էր ինքը, այլ ոչ թե Սերժ Սարգսյանը: Դուք պատրա՞ստ եք ընդունել, որ Ժողովուրդը ողջամիտ կասկածներ ունի որ այդ սպանությունները կազմակերպել է Ռոբերտ Քոչարյանը, իսկ տարօրինակ մահերը իրականում սպանություններ են եղել, որը կրկին կազմակերպել են Քոչարյանն ու Սարգսյանը: Ես չեմ խոսում ապացույցների մասին: Այլ հարցնում եմ՝ պատրա՞ստ եք ընդունել, որ կասկածը ողջամիտ է: Այո՞, թե՞ ոչ:

7. Ռոբերտ Քոչարյանի 10-ամյա կառավարման ընթացքում Հայաստանը գնել է մի քանի անգամով պակաս զենք ու զինամթերք, քան Փաշինյանի կառավարման 3 տարվա ընթացքում: Դուք պատրա՞ստ եք ընդունել, որ սա ուղղակի ապացույց է, որ բանակի մարտունակությունը իրականում Քոչարյանին չի հետաքրքրել: Այո՞, թե՞ ոչ:



8. Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրականացված ծավալուն ճանապարհաշինարարությունը ֆինանսավորլ է ԼԻՆՍԻ հիմնադրամը՝ ամերիկահայ միլիարդատիրջ փողերով: Դուք պատրա՞ստ եք ընդունել, որ դա այդտեղ Քոչարյանի վաստակը չկա և եթե Քոչարյանը դրանով հպարտանում է, ինքը յուրացնում է ուրիշի վաստակը: Այո՞, թե՞ ոչ:

9. Ռոբերտ Քոչարյանը Երևան է եկել 1997-ին և այդ ժամանակ ինքը աղքատ մարդ էր: 2008-ին՝ Քոչարյանը մեծահարուստ էր, մուլտիմիլիոնատեր (ինքն է ընդունել այդ փաստը): Այդ ողջ ընթացքում պետական պաշտոն է զբաղեցրել և բիզնեսով զբաղվելու իրավունք չի ունեցել: Դուք պատրա՞ստ եք ընդունել, որ սա կաշառակերության ուղիղ ապացույց է: Այո՞, թե՞ ոչ:

10. Ռոբերտ Քոչարյանի ժամանակ կեղծվել են ոչ միայն ընտրությունները, այլ նաև վիճակագրությունը՝ Հայաստանի տնտեսություն աճը, բնակչության թիվը, ընտրողների թիվը ևն: Դուք պատրա՞ստ եք ընդունել, որ վիճակագրություն կեղծողի խոսքին չհավատալը նորմալ է: Այո՞, թե՞ ոչ:

Եթե այս հարցերին դուք պատասխանում եք «ՈՉ», ապա դա նշանակում է, որ մենք խոսելիք չունենք, քանի որ մեր նպատակները տարբեր են: Իսկ եթե «ԱՅՈ», ապա ես սիրով և մեծ ուշադրությամբ կլսեմ ձեր փաստարկները, թե ինչու եք այդ մարդուն ընտրելը ճիշտ համարում:

Сообщение Ես 10 Հարց ունեմ Ռոբերտ Քոչարյանի ընտրողներին. Նարեկ Սարգսյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->