>

«Մինչ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում եղել են պաշտոնյաներ, որոնք փորձել են տորպեդահարել ՀՀ անվտանգության հարցերը և




Քոչարյանի զոհերը

իշխանության համար խնդիրներ ստեղծել` ավելի կոնկրետ գերիների հարցը։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:





«Մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում։ Երբ պարոն Այվազյանը հրաժարական տվեց, շատ արագ գերիների հարցը լուծվեց։ Եվ պարոն Այվազյանը, լինելով պաշտոնյա, նա մեր ընկերներին ասում էր, որ ականապատ քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, այդ քարտեզները մենք չունենք։ Երբ պարոն Այվազյանը պաշտոնից հրաժարական տվեց, արագ հնարավորություն ստեղծվեց այս հարցը լուծելու»,– ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ նախկին նախարարը ոչ միայն ստում էր, այլև ուղղակի ցանկություն չուներ այդ հարցը լուծելու։

«Նա ավելի շատ ցանկություն ուներ մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել։ Նա պաշտոնը լքեց, կարելի է ասել, ռազմի դաշտում գտնվելու ժամանակ, նա տորպեդահարել է հարցերը լուծելու հնարավորությունը: Պաշտոնյան հրաժարական է տալիս, դրանից երկու շաբաթ անց, երբ որ ինքն այլևս չի մասնակցում բանակցություններին, հարցը լուծվում է»,- հստակեցրեց ԱԽ քարտուղարը:




Հիշեցնենք` ԱԽ քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարն անդրադարձել էր նաև այս ընտրությունները կեղծելու մասին շրջանառվող խոսակցություններին, ինչպես նաև նշել, որ ընտրություններով կարելի է անցած բոլոր նախագահների քաղաքական էջը փակված համարել:

 

 

поделись с друзьями


от admin

-->