>

Առաջին անգամ ՆԱՏՕ-ի միանգամից երեք երկիր՝ Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները և ԱՄՆ-ն, մեղադրել են ռուսական ռազմական հետախուզությանը` ԳՌՈւ-ին, որին հաջորդել են Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների խոստումները:

Դրանից անմիջապես հետո բրիտանական լրատվամիջոցներն սկսել են գրել, որ Պուտինի թույլ տեղը գտնվել է: Բրիտանացի վերլուծաբանները կարծում են, որ Պուտինը մինչեւ հիմա գործում էր ԳՌՈւ եւ ՖՍԲ ամենահաս գործակալների առասպելի շնորհիվ: Բայց երբ սկսեցին զանգվածաբար բացահայտել գործակալներին, պարզվեց, որ նրանք գործում են խիստ ոչ պրոֆեսիոնալ եւ անգամ «փինաչիի» պես: Պուտինի գլխավոր առասպելը պսակազերծված է, գրում են բրիտանական թերթերը՝ կանխատեսելով իրավիճակի վատթարացում Ռուսաստանում:




Քոչարյանի զոհերը

Իր հերթին, ռուսական մամուլում եւ սոցցանցերում ավելի շատ վերլուծություններ են գրվում իշխող վարչակարգի մոտալուտ վերջի մասին: Մոտալուտ վերջի նշաններն են վերջերս կայացած մունիցիպալ ընտությունները: Միանգամից 4 շրջանում իշխող «Միասնական Ռուսաստանի» թեկնածուները չեն կարողացել նահանգապետ ընտրվել: Մարդիկ քվեարկել են կոմունիստների, Ժիրինովսկու օգտին, միայն թե «Միասնական Ռուսաստանը» չլինի:




Եվս մեկ նշանը կենսաթոշակների մասին օրենքի ընդունումն է, որը չտեսնված դժգոհություն է առաջացրել Ռուսաստանում: Հայտնի է դարձել, որ Վլադիմիր Պուտինի վարկանիշը 2014 թվականի 86%-ի համեմատ նվազել է մինչեւ 58%:

«Զանգ» է հնչել Ռուսաստանի գլխավոր շրջանում՝ Կովկասում: Վերջին օրերին ինգուշները բողոքում են, որ Ինգուշեթիայի ղեկավար Եվկուրովը Չեչնիայի ղեկավար Կադիրովին ինգուշական հողեր է նվիրել: Ասում են տվել է նավթով հարուստ հողեր, ոչ առանց «վճարվելու»:


Վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանում ժողովուրդը չէր կարող չլսել հայկական հեղափոխության արձագանքը: Ռուսաստանի ժողովուրդն ավելի է նախանձում հայերին, որոնք կարող են հավաքվել եւ ստիպել իշխանությանը քայլերի դիմել:


Ռուսաստանի իշխանությունները մինչեւ հիմա մեկ ճակատով էին աշխատում՝ համոզում էին մարդկանց փողոց դուրս չգալ, այլ պայքարել արտաքին թշնամիների դեմ: Հիմա ստիպված են մի քանի ճակատով պատերազմել՝ պատժամիջոցներ, ԳՌՈւ-ի «մերկացում», մարդիկ չեն քվեարկում «Միասնական Ռուսաստանի» օգտին, վերջիվերջո, «հայկական մոդելի» արձագանքները:

Օրերս Ռուսաստանում տարօրինակ հանգամանքներում ուղղաթիռ է կործանվել, զոհվել է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը: Նա վերահսկում էր Սկրիպալների եւ այլ միջազգային աղմկոտ գործեր:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->