>

Նիկոլը կտա՞ երկրի կառավարման ղեկը լավագույն կառավարիչներին և գործից հասկացողներին:

Ենթադրենք, այո, կտա՛…




Քոչարյանի զոհերը

1. Դա կնշանակի, որ 6-12 ամիս անց, տեսադաշտում կհայտնվեն բանիմաց պրոֆեսիոնալներ, որոնք իրենց կոմպետենտությամբ կմերկացնեն Արայիկ Հարությունյանի, Արսեն Թորոսյանի, Մակունցի ու էն մյուս կադրերի անպիտանությունը ու կնսեմացնեն նրանց գոյությունը պետական կառավարման համակարգում:





2. Սա իր հերթին կնշանակի, որ 5-10 հոգի պրոֆեսիոնալ նվիրյալների մեջ, ոնց էլ չլինի կլինեն 2-3 հոգի խարիզմատիկ, ժողովրդի համակրանքին արժանի մարդ, որոնք էլ իրենց ստվերում կմթագնեն Նիկոլ Փաշինյանի փառքը:

3. Հետևություն, եթե Նիկոլը դաշտը տրամադրի կտրիճներին, ապա 6-12 ամիս անց Նա պետք է պատրաստվի հեռանալ իշխանությունից, թողնելով երկրի կառավարումը լավագույներին:


4. Ենթադրենք, հայրենիքի շահով պայմանավորված, Նիկոլը համաձայնվի թողնել իշխանությունը իրոք արժանավորներին: Այդ դեպքում Նիկոլի արևմտյան և/կամ հյուսիսային հովանավորները թույլ կտա՞ն Նրան կեսից խաղից դուրս գալ:

5. Կարծում եմ որ ոչ: Հովանավորները թույլ կտան Նիկոլին հեռանալ միայն այն դեպքում, երբ Նիկոլին փոխարինելու կգա հաջորդ դրածոն, կամ դրսի գերհզոր ուժերի հետ գործարքի գնացած հաջորդ կադրը:



6. Իհարկե դրածոն, կամ գործարքի պատրաստ կադրը հենց հիմա պատրաստվում է, սելեկցիա է անցնում, ամենևին առաջի պլանում չունենալով կոմպետենտությունն ու հայրենիքի հանդեպ նվիրական հավատարմությունը:

Դրածոն պիտի նախ և առաջ պատրաստ լինի ավանտյուրաների: Սա է թիվ մեկ պահանջված հատկանիշը ցանկացած դրածոյի: Այսինքն, ոչ թե կոմպետենտություն, այլ գործակալի հպատակություն և ավանտյուրիզմ:
Այսքանը բավակա՞ն էր, տրամաբանորեն, դատողությունների շղթայով ապացուցելու համար, որ Նիկոլը չ՛ի տա երկրի կառավարման ղեկը բանիմաց և ունակ կադրերի:

Գրեթե բոլոր խաղացողներն են պնդում, որ պետք են սահմանադրական փոփոխություններ և երկիրը խորհրդարանական կառավարման ձևից պետք է անցնի կիսանախագահական կառավարման: Ու թեև դեռ ոչ ոք չի բարձրաձայնում, բայց դա ենթադրում է նախագահական ընտրություններ, այսինքն իշխանության համար նոր պայքար, ու գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի համար գուցե արտահերթ ընտրապայքար:

Сообщение Դրածոն պիտի նախ և առաջ պատրաստ լինի ավանտյուրաների․․․Հայկ Մանասյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->