>

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ որոշ պարզաբանումներ անելով նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցում հնչեցված որոշ արտահայտությունների վերաբերյալ:


Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ «հեղափոխության առաջին օրվանից, որ Նիկոլ Փաշինյանը Լենինականից մենակ, 2-3 հոգով հասավ Երևան, էդ ո՞նց եղավ, որ երկրորդ օրը թիվն ավելացավ։ Մեքենաներով ջրեր եմ ուղարկել․․․»:







Քոչարյանի զոհերը

Իվետա Տոնոյանի գրառումն ամբողջությամբ.


«Գագիկ Ծառուկյանն իր խոսքում նշել է հեղափոխությանը կայացման գործում ունեցած համակողմանի ու բազմակողմանի աջակցության մասին և խոսքն այստեղ չի վերաբերվել միայն մեքենաներով ցուցարարներին ջուր ուղարկելու մասին: Ես, իհարկե, հասկանում եմ, որոշ մարդկանց և քաղաքական ուժերի՝ կոնտեքստից կտրելով հարցազրույցի որոշ կետերին անդրադառնալու և դրանք ոչ այնքան շահեկան լույսի ներքո ներկայացնելու անհաղթահարելի ցանկությունը, սակայն պետք է հիասթափեցնեմ վերջիններիս:

Նախ այն, որ ՔՊ խոսնակի անտեղյակությունը, որ իբր թե չգիտի այնպիսի մարդկանց, ովքեր խմել են այդ ջրից՝ նրան դեռևս իրավունք չի տալիս կասկածներ հայտնել տեղի ունեցած ակնհայտ փաստերի մասին:


Օրեր շարունակ ջրով լի մեքենաները կանգնած են եղել և՛ հրապարակում, և՛ տասնյակ հազարավոր մարդիկ դա տեսել ու օգտվել են դրանից: Այս դեպքում ավելի հասկանալի կլիներ արված լավության դիմաց շնորհակալ լինելու զգացողությունը, այլ ոչ թե ուրանալու և սեփական տեսադաշտից դուրս ուրիշ որևէ բան չնկատելու և չարժևորելու մոլուցքը»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->