>

Քոչարյանի երկրպագուների հիստերիան հերթական անգամ ապացուցում է վաղուց ապացուցվածը — այդ մարդիկ որևէ կապ չունեն Հայ ժողովրդի, նրա երազանքների, իրավական պետության և արդարության հետ




Քոչարյանի զոհերը

Հայաստանը իրենց համար կթու կով է, հայ ժողովուրդն էլ՝ ճորտ: Իրենք իրենց համարում են բարձր ռասսա, իսկ իրենց հետ չհամաձայնվողներին՝ հայհոյում են ամենավերջին բառերով: Քոչարյանի հանցագործ իշխանության ժամանակ նույնիսկ ընդդիմությունը երբեք իրեն թույլ չի տվել օգտագործել այնպիսի բառապաշար, որը Քոչարյանի երկրպագուները օգտագործում են ժողովրդի հասցեին:





Հենց դրանով է բացատրվում Մարտի 1-ի տեռորը: Քոչարյանի և Սարգսյանի համար հասկանալի չէ, թե ինչու է ճորտ ժողովուրդը իր իրավունքը համարձակվում իրենից իշխանություն պահանջել: Ինքը համարում է, որ այդ իշխանությունը իր սեփականությունն է: Հիմա էլ ոչինչ չի փոխվել:

Ժողովրդի ճնշող մեծամասնությանը, որոնք իրենց դեմ են քվեարկել, իրենք անթաքույց սպառնում են: Ուղիղ ասում են՝ դուք ցածր ռասսա եք, դուք ոչնչություն եք:


Այսինքն եթե իշխանության գան, ժողովրդի մեծամասնությանը զրկելու են ընտրության հնարավորությունից: Դա այն է, ինչ արել են 20 տարի շարունակ: Քոչարյանի քստմենլի կերպարի ավելի համոզիչ ապացույց լինում է՞ առհասարակ: Քոչարյանի խմբի հայտարարությունները ռասիստական բնույթ ունեն և սահմանադրական կարգը տապալելու բացահայտ կոչեր են:



Կարծում եմ ժամանակն է, որ ԱԺ-ը օրենք ընդունի, որով կսահմանվի ծայրահեղական, ռասիստական և ֆաշիստական կազմակերպությունների սահմանումը և դրանք Հայաստանում կարգելվեն: Ուրիշ ճանապարհ չկա: Այսպիսի պայմաններում անհնար է երկիր կառուցել: Նորմալ մարդը չի կարող հանգիստ նայել, թե ոնց են հանցագործները բազմաթիվ ալիքներով բացահայտ սպառնալիքներ տեղում ողջ ժողովրդի հասցեին: Սա ցանկացած իշխանության խայտառակությունն է:

 

 

поделись с друзьями


от admin

-->