>

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից հետո Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումն անընդունելի է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։









Քոչարյանի զոհերը

«Ռազմագերիների հետապնդումը միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է, և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ անտեսման հետագա վկայություն:

Մինչ մենք շարունակում ենք աշխատել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակելու խնդրի ուղղությամբ, Միացյալ Նահանգները պետք է կոշտ հետևանքներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ և դադարեցնի կասեցումը, որը թույլատրել է ԱՄՆ ռազմական օգնությունը Բաքվի ռեժիմին»,-գրել է Ադամ Շիֆը՝ կասեցում ասելով ի նկատի ունենալով 907 բանաձև:




Ադամ Շիֆը նաև նշել է, որ պետք է թույլ չտան, որ Ադրբեջանը անպատիժ խախտի մարդու իրավունքները և ոտնահարի միջազգային նորմերը։

Сообщение Ադամ Շիֆը հայ ռազմագերիների մասին հայտարարություն է արել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->