>

Ինչպես արդեն հայտնել ենք՝ արտահերթ ընտրություններին մասնակցող «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը հետընտրական շրջանում բաժանվեց: Դաշինքի առաջին երկու համարները՝ Արման Բաբաջանանն ու Լևոն Շիրինյանը, որոշել են առանձին հետևել քաղաքական գործընթացներին:









Քոչարյանի զոհերը

MediaHub.am-ը փորձեց պարզել, թե ի՞նչ գործունեություն է ծավալելու Լևոն Շիրինյանն այժմ: Մեր լրագրողի զանգին Շիրինյանը բավականին ջերմ պատասխանեց, սակայն, երբ հնչեց հարցը, թե ի՞նչ գործունեություն է ծավալելու ինքը և արդյոք հնարավո՞ր է նոր գործակցություն Արման Բաբաջանյանի հետ, Շիրինյանը հեռախոսն անջատեց:


Կարծելով, որ հեռախոսազանգի ընդհատումը կապի խնդիր է, մենք փորձեցինք կրկին զանգել, սակայն մեր՝ տարբեր ժամերի արված գրեթե երկու տասնյակ զանգերն անպատասխան մնացին:



Сообщение Լևոն Շիրինյանն Արման Բաբաջանյանի անունը լսելուն պես անջшտում է հեռախոսը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->