>

«Արդար Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել
2021թ․ հունիսի 27-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին:

«Արդար Հայաստան» կուսակցությունը հարկ է համարում արձանագրել հետեւյալը.
1․ Ազգային Ժողովի արտահերթ ընտրության արդյունքներն առանցքային ուղերձ է՝ իմաստավորելու քաղաքական գործունեության ընթացքում մարդկային հարաբերությունների էությունը, իսկ քաղաքական դաշտում՝ «խաղի կանոնների» բնույթը: Ստեղծված իրավիճակը հարկադրում է բոլորիս




Քոչարյանի զոհերը

յուրովի գնահատել մեր երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները՝ ձգտելով դրանց հաղթահարումն իրագործել ողջ ժողովրդի հավաքական ներուժի օգտագործման միջոցով։
2․ «Արդար Հայաստան» կուսակցությունն ընդամենը 4 ամսվա կյանք ունի, սակայն արձանագրված շուրջ 4000 ձայնը վկայում է, որ կուսակցության հանդեպ ձևավորվել է որոշակի դրական վերաբերմունք։ Իհարկե, դեռևս շատ անելիքներ ունենք՝ մեր ժողովրդի վստահությունը ձեռք





բերելու համար: Միաժամանակ, պետք է ընդգծել, որ ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածի ընթացքում հասարակությունը բևեռացվեց․ Մի մասը ընտրեց նախկին քաղաքական ռեժիմների ներկայացուցիչներից կազմված դաշինքներին, իսկ մյուս մասը՝ կրկին շանս տվեց գործող իշխանություններին, որի արդյունքում քաղաքական ուժերի գերակշռող մասը չհաղթահարեցին անցողիկ շեմը։

3․ «Արդար Հայաստան» կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ինչպես կուսակցությանը ձայն տված, այնպես էլ բոլոր այն քաղաքացիներին, որոնք ընտրական տեղամասերում առաջնորդվել են բացառապես պետականության ու պետության շահերով, քաղաքացիական խորը պատասխանատվության գիտակցմամբ և դրսևորել են օրինականության և իրավունքի վրա հիմնված վարքագիծ։
4․ Կուսակցությունն արձանագրում է, որ մեր ժողովրդի ընտրությունն այսպիսինն է, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրողության և քաղաքական խճանկարի արմատական փոփոխման հետ։
5․«Արդար Հայաստան» կուսակցությունն իրեն համարում է իր օգտին քվեարկած քաղաքացիների խոսնակը և հանդես է գալու նրանց անունից, ինչպես նաև գործելու է հանուն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության


անվտանգության ու բարեկեցության:
6․ Խորապես համոզված ենք, որ թե՛ նորընտիր Ազգային Ժողովը, թե՛ առաջիկայում կազմավորվելիք կառավարությունը կանգնած են կարևոր և պատասխանատու առաքելություն իրականացնելու խնդրի առաջ՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում բեկում իրականացնելու հաստատակամությամբ։
7․ Որակապես նոր սահմանադրության ընդունման, կառավարման համակարգի փոփոխության, պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ժողովրդագրության հիմնախնդրի բարելավման, տնտեսական իրավիճակի կայունացման ու որակապես նոր պետության ձևավորման հարցերը հրատապ լուծում են պահանջում, հետևաբար՝ առաջիկա

ժամանակահատվածը պետականաշինության տեսանկյունից պահանջում է գործադրել առավելագույն ջանքեր՝ այլևս չսայթաքելու, չսխալվելու և չձախողելու գիտակցմամբ։
8․«Արդար Հայաստան» կուսակցությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ դատաիրավական համակարգը մեր պետության և հասարակության «աքիլեսյան գարշապարն» է: Մենք կարևորում ենք դատաիրավական համակարգի ամբողջական վերափոխումը՝ անաչառ, ազնիվ և իրապես անկաշառ դատական



համակարգ կառուցելու անշրջելի հաստատակամությամբ։ Ընդորում, հարկ ենք համարում ընդգծել, որ պետական բոլոր ինստիտուտներում արդարության միջավայրի ձևավորումը օրվա հրամայական է ու ժամանակի պահանջ: Եթե մենք այս անգամ էլ ձախողենք և հանրային կյանքի այդ ինստիտուտները չկարողանանք վերափոխել, լրջագույն խնդիրներ կունենանք հետագայում՝ խորը հիասթափության առաջ կանգնեցնելով մեր ժողովրդին։
9․«Արդար Հայաստան» կուսակցությունն առաջիկայում զբաղվելու է կուսակցական շինարարությամբ՝ ձգտելով իր նպաստը բերել քաղաքական միջավայրը փոփոխելու, քաղաքական դաշտին նոր շունչ հաղորդելու, ինստիտուցիոնալ քաղաքական համակարգ ձևավորելու նպատակով՝ քաղաքական դաշտում լրջագույն ազդեցություն ու պատասխանատվություն կրելու և քաղաքական որոշումների վրա ազդեցություն ձեռք բերելու վճռականությամբ։

10․ Կուսակցության գործունեության հիմքում պետականաշինությունն է, որի իրագործման համար մշտապես պատրաստակամ ենք ներդնել մեր ուժերն ամբողջությամբ։ Առաջիկայում կհրապարակվի «Արդար Հայաստան» կուսակցության գործունեության ճանապարհային քարտեզը։
11․ «Արդար Հայաստան» կուսակցությունը մեր ժողովրդին

ցանկանում է խաղաղություն, վաղվա օրվա հանդեպ հույս ու վստահություն՝ արժանապատիվ բարեկեցություն, պաշտպանված, անվտանգ ու արդար Հայաստանի կառուցման հեռանկարով։

 

поделись с друзьями


от admin

-->