>

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին, ժամը 23.10-ին, Երևանի Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան և «Բաբաջ» մոտոցիկլը:




Քոչարյանի զոհերը

Մոտոցիկլիստ, 1995 թ. ծնված Լեոնիկ Հերքոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է. տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:




Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆոյսբուքյան իր էջում գրել է.


«Երեկ Երևանի կենտրոնում ողբերգական վթար է տեղի ունեցել, որի արդյունքում մոտոյի վրա նստած էս լուսավոր տղեն այլևս չկա։

Ինչ-որ մի խելագար կեղծ ահազանգով դիմել է փրկարար ծառայությանը, իսկ փրկարարների անձնակազմն էլ կեղծ դեպքի վայր շտապելիս հսկայական մեքենայով բախվել է մոտոյին։


Ինչ-որ մեկի արկածախնդրության պատճառով 23-ամյա տղան այլևս չկա։ Ցավալի է։

Լյոնին անձամբ չէի ճանաչում, երբեմն հանդիպում էինք երթևեկության մեջ, սիգնալ էինք տալիս, բարևում ու հեռանում»։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->