>

Հոկտեմբերի 6-ին, ժամը 22:40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են։

Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը մահացել է։




Քոչարյանի զոհերը

Ոստիկանության հաղորդմամբ, դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ և ատրճանակ։




Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։


Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի մանրամասներին ոստիկանությունը կանդրադառնա առաջիկայում։


Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը:

Աղբյուր՝ Aysor.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->