>

Նոր մանրամասներ են հայտնել դարձել Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանի սպանության դեպքից:


Shamhyan.com-ը հայտնում է, որ , որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Կ. Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում գտնվող «Այգի» հացատնից:







Քոչարյանի զոհերը

Այս պահին նշված հացատուն են ժամանել ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Արման Սարգսյանը, Երևանի ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի պաշտոնակատար Արման Պապյանը, Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը:


Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի մի քանի հոդվածներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով, եվս մեկ հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:


Այս պահին նշված հացատանը աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ վարչության պետի տեղակալներ Լյովա Սաֆարյանի, Անդրանիկ Պողոսյանի և փորձաքրեագետ Վոլոդյա Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->