>

Արմավիրի մարզպետարանը տեղեկացնում է, որ Մյասնիկյան համայնքում 3 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի.
1․Կասֆատապատվի Մոնթե Մելքոնյանի (Լենինի) անվան փողոցը՝ 7416 քմ:

2․ Կցանկապատվի 1968 թվականին կառուցված մանկապարտեզը:




Քոչարյանի զոհերը

3․ Մասնակի կվերանորոգվի 1967 թվականին կառուցված մշակույթի տունը:





Մյասնիկյան համայնքի զարգացման ծրագրում և 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանում ընդգրկված և առաջնային կարևորություն ունեցող վերոնշյալ աշխատանքները կիրականացվեն համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում:

Վերոնշյալ ծրագրերով նախատեսված աշխատանքների արդյունքում նախ անվտանգ երթևեկություն կապահովվի Մյասնիկյանի Մոնթե Մելքոնյանի անվան կենտրոնական փողոցում, որտեղ տեղակայված են «Մոր և մանկան» ԱԿ-ն և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի տարածքային բաժանմունքը:


Իսկ մանկապարտեզի ցանկապատի կառուցմամբ անվտանգ և առավել ապահով միջավայր կստեղծվի երեխաների խնամքի և ժամանցի կազմակերպման համար:



Համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգմամբ էլ կլուծվի շենքի հետագա պահպանման խնդիրը և զարկ կտրվի մշակութային կյանքի ակտիվացմանը:

Նախատեսվող աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի շուրջ 30 ժամանակավոր աշխատատեղ:

Сообщение Մյասնիկյան համայնքում 3 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի появились сначала на MediaNews.

поделись с друзьями


от admin

-->