>

Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.




Քոչարյանի զոհերը

«Հարգելի վարչապետ, չեմ կարծում, թե քեզ չի հասնում մեզ խեղդող այն գարշահոտությունը, որ արձակել ու ավելի մեծ ակտիվությամբ շարունակում են տարածել մեր ժողովրդի միահամուռ ջանքերով պատմության աղբանոց նետված քաղաքական դ իակները։ Դրանց հետ վարվելու` քո նեյնիմ գործելաոճը





անհասկանալի է և, այժ արդեն վստահ կարելի է ասել, կտրականապես չի ընդունվում քեզ հավատացողների, քեզ վստահողների եւ քեզ մինչև վերջ թև ու թիկունք լինելու պատրաստ համախոհներիդ կողմից։ Քանի գնում, այնքան ավելի է ամրապնդվում այն կասկածը, որ քեզ տիրել է անսխալականության զգացումը եւ քեզ ամենևին չի հետաքրքրում ժողովրդի գերակշիռ մեծամասնության կարծիքը, այն կարծիքը, ըստ որի` գլուխ բարձրացրած, ռևանշի ձգտող տականքի դեմ պիտի գործել ավելի կոշտ ու կտրուկ ձևերով։
Քեզ հատուկ ժողովրդավարական մեթոդներով դու իրավունք ունես գործելու, եթե դրանից կախված լինի միայն քո ու քո ընտանիքի ճագատագիրը, բայց այդ իրավունքդ վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ժողովրդի իրավունքը եւ քո պատասխանատվությունը այդ նույն ժողովրդի ճակատագրի համար։

Սխալներ եւ բացթողումներ չի ունենում միայն ոչ մի բան չանողը, սակայն այդ սխալներն ու բացթողումները ներվում են, երբ դրանք թույլ տվողը գիտակցում ու ուղղելու եւ վերացնելու միջոցներ է ձեռք առնում։


Ժողովուրդը գիտակցում եւ հասկանում է, որ դա մեկ օրվա եւ մեկ մարդու գործ չէ, սակայն ժողովուրդը լավ գիտի, որ կա մի մարդ, ում մի խոսքով է աշխատում պետական մեխանիզմը եւ այդ մարդը դու ես։ Եվ հետևաբար` դանդաղողը դու ես ու մեր պահանջը քեզնից է։ Բարեփոխումների հասնելու այն ձևը, որը դու ես որդեգրել, ընդունելի է միայն ժողովրդավարական ավանդույթներ ու իսկական ժողովրդավարություն ունեցող երկրում, իսկ դրան հասնելու համար մենք բավականին երկար ճանապարհ ունենք անցնելու։

Սակայն չունենք մի շատ էական բան` ժամանակ։ Իսկ այդ բացը հնարավոր է լրացնել միայն մեկ ճանապարհով` թեև ուշացած, սակայն գործի դնելով հեղափոխության օրենքը` նախկինի եւ նախկինների` հնարավորինս արագ չեզոքացում։ Հեղափոխությունը վերջապես պիտի ցույց տա իր բռունցքի ու ժը, հեղափոխությունը պիտի կարողանա պահպանել ու պաշտպանել իր ձեռքբերումը։ Հուսով եմ քեզ հայտնի է Սալվադոր Ալիենդեի ճակատագիրը, թեկուզ և դու



ծնվել ես նրա զո հվելուց գրեթե երկու տարի անց։ Նա էլ էր ուզում քո ճանապարհով իր երկիրը վերափոխել եւ կառուցել։ Վստահ եմ, չես նեղվի քեզ եզակի թվով դիմելուցս։ Մի առիթով ասել եմ, որ դրանից ոչ իմ ուսերին են աստղեր ավելանալու, ոչ էլ քո ուսերից են պակասելու։

Ես էլ քեզ դիմում եմ բարեկամաբար, որպես ավագ ընկեր, որպես գործընկեր ու որպես մարդ, որի զավակները քեզնից տարիքով են։ Եվ վերջապես` որպես քաղաքացի, որ քեզ հետ գնալու է մինչև վերջ։ Աստված պահապան մեր երկրին և մեր ժողովրդին»։

 


от admin

-->