>

Ֆրանսիայի ազգային տուրքի ժամանակ առաջինը հնչում է Հայաստանի հիմնը, Ֆրանսիայի ազգային տուրքի ժամանակ էդ երկրի նախագահին համահավասար մասնակցում է մեկ այլ երկրի նախագահ։ Սա չի եղել ու դժվար էլ լինի աշխարհի որեւէ այլ երկրում։


Առաջին խոսքը տրվում է այլ երկրի առաջին դեմքին, հնչում է հայկական դուդուկը, հնչում է հայերեն կատարում ֆրանսիացու կողմից /զուգահեռաբար չի հնչում ֆրանսերեն ոչինչ/ու երբ դուրս են բերում դագաղը, տեսնում եմ ֆրանսիայի եռագույնը ու հաստատ համոզված եմ, որ ինչ-որ մի տեղից դուրս է գալու նաեւ հայկականը…ու դուրս են բերում ծաղկեփնջի տեսքով…







Քոչարյանի զոհերը

Ինչքան պիտի սիրես էն հերոսին, որին ճանապարհում ես հավերժություն, որ էդ աստիճանի հարգանքի տուրք մատուցես ոչ միայն նրան, այլեւ նրան ծնող ազգին ու ու հեռավոր, էն մյուս հայրենիքին…


Գնա խաղաղությամբ, Շառլ։ Շնորհակալություն, Ֆրանսիա։

Իրոք անչափ հպարտ եմ, որ Ֆրանսիաի ղեկավարը այսքան մեծ հարգանքի տուրք տվեց աշխարհահռչակ Մեծատառով ՀԱՅԻն։ Սիրտս լցվում է անասելի բերկրանքով և երախտագիտությամբ…


Աղբյուր՝ Info-arm.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->