>

Արա՛գ որոշման նախագիծը վերաձևակերպում եք, գրավոր ընթացակարգով ընդունում եք, համապատասխանեցնում եք իմ հանձնարարականներին և պայմանավորվում ենք, որ սա վերջին դեպքն է, երբ նման իրավիճակի ենք բախվում և սա վերաբերում է բոլոր պաշտոնյաներին:




Քոչարյանի զոհերը

Այս մասին այօսր՝ հուլիսի 1-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանի նախագծին, որը չէր համապատասխանում Նիկոլ Փաշինյանի տված հանձնարարականին:





Վահրամ Դումանյանն էլ պատասխանեց. «Նախ շնորհակալ եմ նման մոտեցման համար. ցանկանում եմ մի փոքր բան ասել, որ կարծիք չձևավորվի, թե ձեր հանձրարարականի հետ կապված խնդիր է եղել: Մարզիկների հետ հանդիպումից հետո՝ ապրիլի 30-ին, աշխատակազմից ստացել ենք այն, ստանալուց 2 օր անց…»,- ասաց Վահրամ Դումանյանը, ինչին էլ ընդհատեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով.


«Դուք այնտեղ նստած եք եղել, պրն Դումանյան, ի՞նչ է նշանակում ստացել ենք աշխատակազմից: Եկե՛ք մեկ բան պայմանավորվենք. իմ հանձնարարակնների իրագործումը պետք է սկսել այն պահից, երբ այն հնչում է, այսինքն՝ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է հասկանա, որ իմ



հանձնարարարականը անհետաձգելի գործ է, եթե ես հանձնարարեցի, ապա դա պաշտոնյայի համար պետք է լինի իրագործելի: Կներե՛ք, եկեք անջատենք ձեր խոսափողը»,- բարկացած ասաց Նիկոլ Փաշինյանը:

Сообщение Սա վերջին դեպքը լինի. Փшշինյանը անջատել տվեց Դումանյանի խոսափողը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->