>

Իր ավանդական մեծ ասուլիսում ՌԴ նախագահ Պուտինը խոսել է նաեւ «հայ-ադրբեջանական կարգավորման մասին»։




Քոչարյանի զոհերը

Նա ասել է, որ «բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, կան հարցեր՝ կապված ենթակառուցվածքների վերականգնման, սահմանազատման հետ, պետք է համապատասխան աշխատանքներ կատարել Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին, հատկապես





այնտեղ, որտեղ սահման ըստ էության չի եղել։ Դա վարչական սահման էր միութենական հանրապետությունների միջեւ։ Մենք հիմա այդ աշխատանքի գործընթացի մեջ ենք»։

ՌԴ առաջին դեմքերի մակարդակով խոստովանություններն այսպիսով համալրվում են եւս մեկով։ Պուտինի առաջին հայացքից խառնաշփոթ գնահատականները սահմանների հարցում մատնում են ՌԴ ծրագրերը, որոնց Լրագիրը բազմիցս անդրադարձել է։ Ըստ Պուտինի՝ Հայաստանի ու «ադրբեջանի» միջեւ տեղ-տեղ պետական (?), տեղ-տեղ խորհրդային-վարչական, տեղ-տեղ էլ սահմանի բացակայությունը լիարժեք երեւակվում է մայիսի 12-ից սկսած զարգացումներին։


«Սահմանի բացակայությունը» այն հատվածներն են, ուր Մոսկվայի հովանավորությամբ ներխուժել են Բաքվի զորքերը։ Դրանք ճշգրիտ համընկնում են ՀՀ տարածքում «անվտանգության միջանցքներին»՝ Սեւ լճից Նախիջեւան եւ Սոթք-Սեւան։ Մոսկվան, ի տարբերություն շրջանում խոշոր խաղացողների՝ չի պահանջել Բաքվի զորքի դուրսբերումը ՀՀ տարածքից, ավելին, դատելով ՀՀ ռազմա-քաղաքական ղեկավարների կցկտուր բացատրություններից եւ Լավրովի՝ Բաքվին տված երաշխիքներից՝ բացառել է հայկական դիմադրության հնարավորությունը։



Այդպիսով, Բաքվի զինված ներխուժումներով ու հայ զինծառայողների պատանդառությամբ փորձ է արվում Հայաստանին ստիպել ստորագրել «դեմարկացիոն ու խաղաղության» պայմանագրեր, որոնցով պետք է փակվի Արցախի հարցը, «լեգիտիմացվեն» ռուս-թուրքական «նոր սահմանն» ու «ադրբեջանը» որպես պետություն։ Սյունիքի մարզում ռուսական նոր բազայի տեղակայումը Իրանը Հայաստանից կտրելու, Սյունիքի մարզը օտարելու եւ թյուրքական միջանցքը բացելու նպատակ ունի։

Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, ասել է Պուտինը, Նոյեմբեր 9-ի հայտարարությունից հետո ընդունելով նաեւ Հայաստանի մասնատման ու ինքնիշխանության սահմանափակման ծրագրի հեղինակային իրավունքը։

Сообщение Պուտինի նոր խոստովանությունը Հայաստանի դեմ կիրառվող ծրագրի վերшբերյալ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->