>

Ինչի՞ համար ավելորդ գումար ծախսել, եթե ես ամեն ինչ ունեմ, կբերեմ, -զարմացրեց ինձ սկեսուրս:

Սկզբում կարծեցի, թե նա կատակում է ու առանձնապես ուշադրություն չդարձրեցի: Սակայն ծննդաբերությունից մի քանի շաբաթ առաջ ինձ մոտ հայտնվեց հագուստով լցված 3 տոպրակ: Հագուստ, որը 30 տարի առաջ կրել է իմ ամուսինը: Անկեղծ ասած, ես շոկի մեջ էի նման «նվերից»:




Քոչարյանի զոհերը





Չեմ հասկանում, թե ինչի համար է պետք 30  տարի պահել այդքան հագուստ: Լավ, մեկ-երկու հատ որպես հաճելի հուշ կարելի է թողնել, բայց ոչ հնամաշ տակաշորերն ու տոտիկները: Ես հրաժարվում էի հավատալ կատարվածին:

Իհարկե հասկանում եմ, որ այն ժամանակ դծվար էր, ոչինչ չկար, բայց հիմա ամեն ինչ փոխվել է:


Գուցե ես վատն եմ, անշնորհակալ եմ, բայց 3 տոպրակից կարողացա միայն 1 գլխարկ ու երկու շապիկ թողնել երեխայիս համար: Մնացածն ուղղակի չեմ ուզում հագցնել փոքրիկիս:

Ուզու՞մ եք պատմեմ, թե մանկական իրերը այսքան տարիների ընթացքում ինչի են վերածվել: Խիստ կասկածում եմ, որ անգամ մի քանի լվանալուց հետո հնարավոր կլինի ազատվել հնության հոտից:



Տանը տեղ չկա, ուզում էի գցել աղբը, բայց ձեռքս չգնաց: Հիմա մտածում եմ՝ ինչ անեմ այդ ամենի հետ: Մանկատուն էլ չեմ կարող տանել, ամաչում եմ:

Դեռ կթողնեմ տանը, իսկ հետո երևի կվերադարձնեմ սկեսուրիս, թող ինչպես պահել է, շարունակի պահել:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Сообщение Իմ սովետական սկեսուրը… Երբ հղի էի, սկեսուրս ասաց, որ հագուստ չգնեմ, ինքը ամեն ինչ կբերի… իսկ հիմա չգիտեմ, թե ինչպես ազատվեմ այդ ամենից появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->