>

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան բնակավայրում երեկվանից սիբիրյան խոց է տարածվել․ անկում են ապրել վեց գլուխ խոշոր ու նույնքան էլ մանր եղջերավոր անասուններ։ 7 անձ էլ՝ 5 տղամարդ և 2 կին սիբիրյան խոցի ախտանիշներով հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։


Aravot.am-ին հայտնի դարձավ, որ այսօր ինքնասպանություն է գործել գյուղի անասնաբույժը, որը տարեց տղամարդ է։








Քոչարյանի զոհերը

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը քիչ առաջ հաստատեց մեր տեղեկությունը՝ մանրամասնելով, որ առավոտյան ժամը 10-ի սահմաններում Իսահակյան գյուղում, անասնագոմում հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել տարեց տղամարդ։


Կարդացեք նաև Արփի լիճ ազգային պարկում ապօրինի անտառահատումների առնչությամբ Շիրակի մարզի դատախազը միջնորդագրեր է հասցեագրել իրավասու պետական մարմիններին Բողոքի ցույց անցկացնող շիրակցի գյուղացիները բացեցին ճանապարհը Շիրակի մարզը կունենա 1 կամ 2 պատգամավոր Թե որքանով է անասնաբույժի ինքնասպանությունը կապված սիբիրյան խոցի տարածման հետ, դեռ պարզ չէ, քննություն է տարվում։



 

поделись с друзьями


от admin

-->