>

Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունները կարող են ավարտվելԱդրբեջանի փլուզմամբ: Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով,եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջինփոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:


«Այսօր Ադրբեջանի ղեկավարությունը փոխզիջում չի ցանկանում, իրենը ցանկանում է վերցնել զենքի ուժով, ռազմական բյուջեի ավելացմամբ, ռազմական սպառնալիքի աճով:







Քոչարյանի զոհերը

Մենք բացարձակապես հետաքրքրված չենք դրանում: Ուստի իմ ու գործընկերներիս ջանքերն ուղղված են նրան, որ կանխենք Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսումը:Այս առումով, Ադրբեջանի ղեկավարները և քաղաքական շրջանակները, որոնք շատ ենխոսում պատերազմի հնարավորության մասին, դառնում են մեր հակառակորդները:

Այսպատերազմը, ի դեպ, կարող է ավարտվել Ադրբեջանի փլուզմամբ: Սա այնքան էլ կայուներկիր չէ, ինքան որ կցանկանար լինել», – ասել է Զատուլինը ruposters.ru- ի հետ զրույցում:


Խոսելով Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևի այն հայտարարության մասին, որով վերջինս մեղադրում էր Ռուսաստանին ԼեռնայինՂարաբաղի օկուպացիայի մեջ, նաև այն մասին, որ օրինագիծ է պատրաստվում, որով քրեական պատասխանատվության են ենթարկվելու ռուսական ընկերությունները, որոնքտարածաշրջանում բնական պաշարներ են հայթայթում, Զատուլինը ասել է, որՌուսաստանի նկատմամբ Ադրբեջանի իսկական քաղաքականությունը արմատապեստարբերվում է հայտարարվածից. «Ադրբեջանը, ինչպես որոշ այլ արևելյան պետություններ, ձևացնում են և քաղաքականություն են վարում:


Մեծ տարբերություն կա նրա քաղաքականության և այն բանի միջև, թե ինչ է նա ցանկանում, որ մենք մտածենք նրա քաղաքականության մասին: Եվսա դրանում համոզվելու հերթական դեպք է», – ասել է ռուս պատգամավորը:

haydzayn.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->