>

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից իրականացված շուրջօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը։


ՊԵԿ-ից հայտնում են, որ օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, մասնակցությամբ` Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցների և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների, մաքսային հսկողության են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» պետական սահմանային անցակետով Հայաստանի Հանրապետություն ժամանած Թուրքիայի Հանրապետության քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը։








Քոչարյանի զոհերը

Հիշյալ բեռնատարի մաքսային զննման արդյունքում դրա կցորդի տանիքի դիմացի հատվածում թաքցված մետաղական կոնստրուկցիաների միջից հայտնաբերվել են 97կգ ընդհանուր քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 119 հատ փաթեթ՝ փաթեթավորված շագանակագույն ինքնակպչուն ժապավեններով։


Հայտնաբերված 97կգ ընդհանուր քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցը ընթացիկ տարվա երկրորդ խոշոր բացահայտումն է Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից վերջերս բացահայտված շուրջ 365կգ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի հայտնաբերման դեպքից հետո։ Հայտնաբերված «հերոին»-ի շուկայական արժեքը կազմում է 10-11 միլիոն ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասով և 266 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության քաղաքացին ձերբակալվել է։



Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցների մաքսանենգության հիշյալ դեպքով ներգրավված անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ։

 


от admin

-->