>


Երևան-Գյումրի-Երևան երկաթուղային ուղևորափոխադրումների համար նախատեսված երկու նոր էլեկտրագնացքների արտադրության և կարգաբերման աշխատանքներն ավարտական փուլում են։ ԷՊ2Դ էլեկտրագնացքներն արտադրվում են ռուսաստանյան «Տրանսմաշհոլդինգ» ընկերության մաս կազմող Դեմիխովոյի մեքենաշինական գործարանում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և «Տրանսմաշհոլդինգ» ԲԸ-ի միջև 2021 թ․ մարտ ամսին կնքված մատակարարման պայմանագրի համաձայն։








Քոչարյանի զոհերը

Հուլիսի 20-ին նախատեսված է գործարանում էլեկտրագնացքների ընդունումը, օգոստոսի սկզբին դրանք կժամանեն Երևան և կհանձնվեն շահագործման։ Ներկայում ՀԿԵ ներհանրապետական ուղևորափոխադրումների համար արդեն իսկ շահագործվում են ԷՊ2Դ մոդելի երկու երկվագոնանոց գնացքներ։ 2022 թ․ նախատեսված է ձեռք բերել այդ մոդելի ևս մեկ էլեկտրագնացք։


ԷՊ2Դ էլեկտրագնացքների երկվագոնանոց շարժակազմը հագեցած է անվտանգության պասիվ համակարգերով, միկրոկլիմայի ապահովման և օդի ախտահանման հատուկ համակարգով, էկոլոգիապես մաքուր զուգարանային սարքավորումներով: Ուղևորասրահները կահավորված են մաշադիմացկուն նյութերից պատրաստված երկտեղանոց և վեցտեղանոց բազմոցներով, հեծանիվների համար նախատեսված ամրակապերով, վագոնահարթակները կահավորված են բռնաձողերով։

ԷՊ2Դ էլեկտրագնացքների շարժակազմը համապատասխանում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ուղևորափոխադրումների հարմարավետության և անվտանգության բոլոր պահանջներին, ինչպես նաև կարող է շահագործվել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների տարածքում:



ՀՀ կառավարության ու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համագործակցության և ՀԿԵ-ի ու «Տրանսմաշհոլդինգ» ԲԸ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակում հունիս ամսին Հայաստան են մատակարարվել 27 ուղևորատար վագոններ, որոնք սպասարկելու են Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ուղևորափոխադրումները: Վագոններում գործում են վաճառքի ավտոմատներ և սուրճի ապարատներ, հագեցած են էլեկտրական վարդակներով կամ USB միակցիչներով, ինչպես նաև զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով և խմելու ջրի ապարատներով:

Сообщение Երևան-Գյումրի-Երևան երթուղին կսպասարկեն 2 նոր էլեկտրագնացքներ появились сначала на MediaNews.


от admin

-->