>

Համայնքային բյուջեի միջոցներով գնված 100 կոմպակտ դասի նոր ավտոբուսներն արդեն ամբողջությամբ շահագործվում են երևանյան 9 երթուղիներում: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Վերջինս նշել է, որ տրանսպորտային բարեփոխումները գործնական փուլ մտան այս տարեսկզբից։


«Այս պահին շահագործվում է 9 նոր երթուղի: Դրանց մեջ կան երթուղիներ, որոնք արդեն մեկ կամ երկու տարի ընդհանրապես չէին սպասարկվում, քանի որ մասնավորը հրաժարվել էր սպասարկելուց՝ պատճառաբանելով, որ շահութաբեր չի և դա այդպես էր, ու քաղաքը վերցրել է իր վրա այդ հոգսը և սպասարկում է մեր բնակչությանը:








Քոչարյանի զոհերը

Կային նաև գծեր, որոնց սպասարկումը պատշաճ որակի չէր և չէր համապատասխանում մեր սահմանած չափանիշներին, այդտեղ նույնպես փոխարինվել են երթուղիները: Այս պահին այդ 9 երթուղիները համապատասխանում են մեր պատկերացումներին»,- նշել է քաղաքապետը:




 

 


от admin

-->