>

Հնչյունական գրի մեջ յուրաքանչյուր հնչույթի համապատասխանում է մի տառ, և բառերը գրվում են այնպես, ինչպես արտասանվում են։




Քոչարյանի զոհերը

Հնչյունական գրի սկզբունքի վրա է հիմնված այբուբենների մեծ մասը ստեղծման ժամանակ։ Հայերենի նոր ուղղագրությունը փորձում է հետևել հնչյունական սկզբունքին։





Ձևաբանական սկզբունքը հիմնված է բառի միատեսակ գրության վրա, անկախ նրա արտասանությունից՝ թեքման կամ բառակազմության ժամանակ։ Շատ լեզուներում բառերը, ստանալով բառակազմական կամ բառահարաբերական մասնիկներ, փոխում են իրենց արտասանությունը, ենթարկվում են հնչյունափոխության, բայց նրանց գրությունը մնում է անփոփոխ։ Օրինակ՝ ռուսերեն дом «տուն» հոգնակի սեռականում արտասանվում է дамов, բայց գրվում է домов։


Պատմական սկզբունքը հիմնված է բառերի ավանդական գրության վրա, որի շնորհիվ պահպանվում է բառերի հնից ավանդված գրությունը, հակառակ այն բանին, որ նրանց արտասանությունը փոխվել է։

Ժամանակակից արևելահայ գրական լեզվի ուղղագրությունը միայն մասամբ է պատմական (ավանդական)։ Այս սկզբունքով են, օրինակ, գրվում հետևյալ բառերը՝ երգ, երկիր, արջ, որբ, վարդ, մարդ։



Պատմական գրության մի տեսակն է ստուգաբանական սկզբունքը, երբ բառը գրվում է համապատասխան իր ստուգաբանության։ Օրինակ՝ հայերենում, հակառակ այն կանոնին, որ է, օ տառերը գրվում են միայն բառասկզբում, մենք գրում ենք նաև բառամիջում՝ այսօր, ապօրինի, վայրէջք, մանրէ, հօգուտ։

Сообщение ԹԵՍՏ․ Նշեք այս բառերի ճիշտ գրությունը և ստուգեք ձեր գիտելիքնեը մեզ հետ появились сначала на MediaNews.


от admin

-->