>


Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը շահառուների քանակի հաշվետվությունն է ներկայացրել հուլիսի 2-ի դրությամբ։


Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 81 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։








Քոչարյանի զոհերը

Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4024-ն է, որից 3608-ը` այս պատերազմի արդյունքում, 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հղումով։


Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1,2 կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:



Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

Сообщение Պատերազմի հետևանքով զոհված ևս 81 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել появились сначала на MediaNews.


от admin

-->