>

Յուրաքանչյուր ոք կարող է ապրել մինչև 105 տարեկան։

«Բժիշկ Շիգակի Խինախոռան, ով ժամանակակից ճապոնական բժշկության հիմնադիրն է, Ճապոնիան դարձրել է երկարակյացների երկիր և ունի սեփական խորհուրդները երկարակեցության վերաբերյալ։»․ գրում է Business Insider-ը։




Քոչարյանի զոհերը

Մասնավորապես նա խորհուրդ է տալիս չգնալ թոշակի։ Իսկ եթե գնում եք թոշակի, ապա նախընտրելի տարիքը 65-ից անց։ Սա բացատրվում է նրանով, որ ժամանակին, երբ Ճապոնիայում միջին տարիքը եղել է 68, այդ ժամանակ 65 տարեկանից թոշակի անցնելը ճիշտ ժամանակն է եղել։ Իսկ հիմա, երբ Ճապոնիայում միջին տարիքը 84 տարեկանն է, այս դեպքում նախընտրելի է ուշ տարիքում դառնալ թոշակառու։




Մինչև իր մահը՝ 105 տարեկանում բժիշկը դեռ աշխատում էր օրական 18 ժամ և բուժում էր մարդկանց։

Ահա բժշկի այլ խորհուրդներ։


1․ Քիչ մտածեք առողջ սննդի կամ քնի մասին, ավելի լավ է զվարճացեք։ Կարիք չկա մեր մարմնին մեծ ուշադրություն դարձնել և պահպանել խիստ ռեժիմ։ Դրա փոխարեն ավելի լավ է հանգիստ թողնել մեր օրգանիզմը։

2․Եթե ցանկանում եք երկար ապրել, ազատվեք ավելորդ քաշից։ Բժիշկը անձամբ առավոտյան խմում էր մեկ բաժակ սուրճ, մեկ բաժակ կաթ և նարնջի հյութ ձիթապտղի յուղով։ Ձիթապտղի յուղը շատ օգտակար է սրտի և մաշկի համար։ Ճաշին բժիկը խմում էր մեկ բաժակ կաթ թխվածքաբլիթով։ Շատ զբաղված օրերին ոչինչ չէր ուտում։ Եվ վերջապես ընթրիքին նա ուտում էր բանջարեղեն, ձկան միս և բրինձ։ Իսկ շաբաթվա ընթացքում 2 անգամ ուտում էր 100 գրամ անյուղ միս։

3․ Կուրորեն պետք չէ հետևել  բժշկի խորհուրդներին։ Երբ բժիշկը ձեզ խորհուրդ է տալիս վիրահատություն կամ որևէ բուժում, այդ դեպքում հարցրեք նրան, նա նույնը խորհուրդ կտար իր կնոջը կամ երեխաներին։ Ճապոնացի այս բժիշկը կարծում է, որ կենդանիները և լավ երաժշտությունը կարող են ավելի մեծ օգուտ տալ մարդուն, քան վիրահատությունները։


4․ Ցավին դիմանալու համար անհրաժեշտ է զվարճանալ։ Ցավը հանելուկ է, իսկ զվարճանքը այն մոռացության մատնելու լավագույն միջոցն է։ Երբ երեխայի ատամը ցավում է, փորձեք զվարճացնել նրան։ Յուրաքանչյուր հիվանդանոց պետք է ապահովի իր հիվանդներին զվարճանքներով։ Այսպես էր գտնում ճապոնացի բժիշկը։

5․Միշտ բարձրացեք աստիճաններով և փորձեք ինքնուրույն բարձրացնել բոլոր իրերը։ Աստիճաններով բարձրանալ և իջնելը հնարավորություն են տալիս աշխատացնել մկանները։

Կիսվեք այս նյութով Ձեր ընկերների և հարազատների հետ։

Աղբյուր՝ newsin.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->