>


Վրաստանն այսօր ստացել է չինական արտադրության «Սինոֆարմ» և «Սինովակ» տեսակի պատվաստանյութերի 1 մլն դեղաբաժին: Այս մասին «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:








Քոչարյանի զոհերը

Վրաստանի վարչապետի խոսքով, վաղվանից՝ հուլիսի 3-ից կսկսվի գրանցումը և արդեն հուլիսի 5-ից երկրում կմեկնարկի բնակչության մասսայական պատվաստումը: Վարչապետը կոչ արեց Վրաստանի քաղաքացիներին ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն և պատվաստվել:


Ղարիբաշվիլիի խոսքով, առաջիկայում ևս 500 հազարական դեղաչափ «Սինոֆարմ» և «Սինովակ» տեսակի պատվաստանյութի են սպասում, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն «Ֆայզերի» 1 մլն դեղաչափ ձեռք բերելու վերաբերյալ և հուլիսից կսկսվի փուլ առ փուլ նշված պատվաստանյութի մատակարարումը: Մինչև տարվա վերջ սպասվում է, որ երկիրը կունենա 4 մլն դեղաչափ պատվաստանյութ և հնարավոր կլինի նպատակային չափահաս բնակչության 60 տոկոսի պատվաստումը:



Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, հուլիսի 5-ից պատվաստումը կսկսվի դեռ «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութով, ապա երկու շաբաթ անց, դիտարկելով իրավիճակը, որոշում կկայացվի «Սինովակով» պատվաստումների վերաբերյալ:

Сообщение Վրաստանը ստացել է 1 մլն պատվաստանյութ. հուլիսի 5-ից կսկսվեն պատվաստումները появились сначала на MediaNews.


от admin

-->