>


Վատիկանում վերջերս տեղի ունեցած Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի ժողովի ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հարմար առիթով Ֆրանցիսկոս Պապի հետ առանձին անդրադարձավ Արցախի պատերազմի հետևանքներին և հատկապես այժմ Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցին:








Քոչարյանի զոհերը

Վեհափառ Հայրապետը հիշեցուց, թե միջազգային օրենքին դեմ է պատերազմի գերիների նկատմամբ Ադրբեջանի ցուցաբերած հակաօրինական մոտեցումը:


Նորին Սրբությունը իր ջերմ շնորհակալությունը հայտնեց Պապին, որ անդրադարձել էր գերիների հարցին և խնդրեց, որ հարմար առիթով դարձյալ անդրադառնա մեր ժողովրդին հուզող հիշյալ հարցին՝ օգտակար լինելով գերիների շուտափույթ վերադարձին:

Հայրապետը նույն հարցի շուրջ նաև խոսեց Վատիկանի պետական քարտուղար Կարդինալ Փարոլինի հետ:



Այս մասին Վեհափառ Հայրապետը մանրամասնություններ փոխանցեց Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Նազարյանին:

Сообщение Արամ Ա. Կաթողիկոսը Ֆրանցիսկոս Պապից աջակցություն է խնդրել գերիներին վերադարձնելու հարցում появились сначала на MediaNews.


от admin

-->