>


Հուլիսի 3-ի առավոտյան Գյումրիի Շահումյան 188/11 տարածքից նորածին տղա երեխա է գտնվել։ Նորածնին թողել են փողոցին մոտ տներից մեկի պարիսպների խոտածածկ տարածքում՝ առանց հագուստի։








Քոչարյանի զոհերը

Երեխային ժամը 10։30-ի սահմաններում գտել են անցորդները՝ լացի ձայնը լսելով ու շտապ բուժօգնություն կանչել։


Նորածնին տեղափոխել են Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, որտեղ բժիշկներն առաջին հերթին կարգավորել են նորածնի շնչառությունն ու ճնշումը։

Երեխան ըստ բժիշկների, ծնվել է ոչ հիվանդանոցային պայմաններում։ Երեխայի մոտ արատներ, այլ հիվանդություններ նախնական զննության արդյունքում չեն հայտնաբերվել:



Ոստիկանությունը հարուցել է քրեական գործ։

Сообщение Գյումրիի փողոցներից մեկում նորածին երեխա է գտնվել․ նրան տեղափոխել են հիվանդանոց появились сначала на MediaNews.


от admin

-->