>


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այսօր տված ասուլիսին.








Քոչարյանի զոհերը

«Ես չգիտեմ, թե Մերժվածը անձամբ տեղյա՞կ է փոխգնդապետ Աշոտյանի ասուլիսային տարատեսակ արկածներից, այդ արկածների ընթացքում փոխգնդապետի օգտագործած բառամթերքից, թե ոչ։


Չնայած չեմ բացառում, որ իր այս տարիքում Մերժվածի միակ զվարճանքն է մնացել ճաղատ, բայց արդեն մորուքավոր փոխգնդապետի՝ անբարոյական բառապաշարով ասուլիսների տեսաձայնագրությունները նայելը։ Երևի հենց օր ծերության նման զվարճանք ունենալու համար էլ Աշոտյանին, որը բանակում մեկ օր չէր ծառայել, ՀՀ ԶՈՒ փոխգնդապետի կոչում է տվել, որպեսզի դիտելիք վիդեոկոնտենտը ավելի խայտաբղետ լինի։

Մերժվածը, որ կյանքում կես ընտրություն առանց կեղծիքի չի հաղթել, Մերժվածը, որի կազմակերպած բոլոր ընտրությունները բանակում անցել են համատարած ծեծի, զինվորների նվաստացման ու այլ դրսևորումներով, որի իշխանության հավերժացման համար կազմակերպված Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիրքերից իջեցված ու բայց «սխալ» քվեարկելու համար աչքների տակը կապույտ ստացած զինվորներին իմ աչքով եմ տեսել ծառայությանս ժամանակ, Մերժվածը, որն առանց ընտրակաշառքի ու ծեծվող զինվորների Հայաստանում նույնիսկ 5 տոկոս ձայն չի ունեցել ու չունի, հենց այս Մերժվածը, կարծում եմ՝ ժամանակն է փոխի իր զվարճանքի ձևը ու իր այս ձեռնասուն կերպարին խնդրի իր անձնական զվարճանքի համար նախատեսված այս հոլովակները նկարել առանձին, ու փակ կապով ուղարկել իրեն, ոչինչ, հանրությունը թող անմասն մնա Մերժվածի անձնական ֆետիշային զվարճանքից»։



 

Сообщение «Չեմ բացառում, որ Մերժվածի միակ զվարճանքն է մնացել ճաղատ, բայց արդեն մորուքավոր փոխգնդապետի՝ անբարոյական բառապաշարով ասուլիսների տեսաձայնագրությունները նայելը…». Վահագն Ալեքսանյան появились сначала на MediaNews.


от admin

-->