>

Ադրբեջանում հայ ռազմագերիների հանդեպ դատավարությունները եւ վճիռների հրապարակումը հայկական մեդիատիրույթում եւ փորձագիտական հանրույթի շրջանակներում թերեւս բավական լայն քննարկումների առիթ




Քոչարյանի զոհերը

տա։ Տեսակետների պակաս, ըստ այդմ, չի լինելու։ Սակայն, անկախ ամեն ինչից, կարեւոր է հասկանալ, թե ինչ է անում հիմա Բաքուն, որն է Ադրբեջանի իշխանությունների գործողությունների մոտիվացիան։





Ըստ էության, Իլհամ Ալիեւը, ինչպես դիպուկ կերպով նկատել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ազատվում է ադրբեջանական պետությանն ու ադրբեջանցի ժողովրդին երեք տասնամյակ շղթաների մեջ պահած կոմպլեքսներից։ Եթե մի պահ մոռանանք, որ գտնվում ենք սահմանի հայկական կողմում եւ այդ կոմպլեքսներից ազատագրման գործընթացը մեզ համար էմոցիոնալ-հուզական առումով ցավոտ է, նաեւ՝ ստորացուցիչ, ապա ինքնին դա որպես պրոցես կարելի է համարել բնականոն․ իհարկե, որոշակիրոեն գռեհկացված է ամեն բան Բաքվում արվում, նաեւ չափազանցվածության էլեմենտներ էլ կան, բայց պրոցեսը հասկանալի է։ Բացի այդ, Իլհամ Ալիեւը փորձում է «կերակրել» սեփական լսարանին ականջահաճո հայտարարություններով․ հայաստանյան «սլենգով» ասած՝ «կուտ է տալիս» իր ժողովրդին։

Սա էլ է հասկանալի։ Ադրբեջանում բազմաթիվ խնդիրներ կան կապված բնակչության սոցիալական վիճակի եւ տնտեսության հետ կապված։ Բացի այդ, երկիրը արեւելյան մոտիվներով դասական բռնակալության ռեժիմում է գտնվում, որտեղ ամեն հնարավոր եւ անհնար ձեւերով ճնշվում է ցանկացած այլախոհություն կամ ընդդիմասացություն իշխող կլանին։ Զուգահեռաբար նաեւ ծաղկում է կոռուպցիան, հովանավորչությունը, իշխող կլանի հանդեպ շողոքորթությունը։ Մի խոսքով, այդ երկիրը քիչ թե շատ ներսից իմացող փորձագետները լավ գիտեն, որ Ադրբեջանում խնդիրների պակաս չկա, չհաշված նաեւ ռեգիոնում շահեր ունեցող «Մեծ քաղաքականության» ակտորների ներդրած խմբերը, որոնք եւս այնտեղ կան եւ որոշակիորեն ինչ որ բաներ անում են։ Այս ամենը երբ բերում ենք ի մի, ստացվում է մի բավական մռայլ խճապատկեր ու դրան Իլհամ Ալիեւը հակադրում է էժանագին, երբեմն՝ պրիմիտիվության ու քաղաքակրթվածության սահմանները հատելու աստիճան գռեհիկ «հաղթանակի էյֆորիան» ու փորձում ամեն «մեյմունություն» անել՝ այդ էյֆորիայի ազդեցությունը երկարաձգելու համար։ Իրականում, որքան էլ Ալիեւին շողոքորթեն եւ որքան էլ նա իրեն համարի հաղթանակած երկրի տիրակալ ու կտրվի իրականությունից, հասկանում է, որ գերի պահելը, կապ չունի, թե գերեվարումը ինչ պայմաններում է տեղի ունեցել, ամենից անշնորհակալ եւ վտանգավոր բանն է թե անձամբ իր եւ իր ընտանիքապետության համար, թե ադրբեջանական պետության համար։


Ու հիմա, քայլ առ քայլ նա փորձում է «սեփական դեմքը փրկելով» ազատվել «գերիների բեռից»։ Նշում ենք՝ քայլ առ քայլ։ Իսկ ինչ է դա նշանակում։ Ընդհանուր պրոցեսն հասկանալու համար կրկին պետք է անդրադառնանք 2020 նոյեմբերի 9/10-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններին։ Որեւէ մեկի մոտ այլեւս կասկածի առիթ չպետք է տա այն, որ այս երկու հայտարարությունները, ըստ էության, հանդիսանում են Հարավային Կովկասի նոր ճարտարապետության էական բաղադրիչներից մեկը, ու կա որոշակի գլոբալ համաձայնություն այդ ճարտարապետության համեմատ՝ «Նոր Հարավային Կովկասի» կառուցման

համար։ Այլ է հարցը, որ հիմա մրցակցություն կա, այդ «գաթայից» համեղ պատառ պոկելու կամ ունեցած պատառը պահպանելու մասով, սակայն այն, որ «Նոր Հարավային Կովկասը» ձեւավորվելու է, եւ երբեք այլեւս Հարավային Կովկասը չի լինելու այնպիսին, ինչպիսին էր օրինակ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, հասկանալի է ինքնին։ Ու այդ նոր Հարավային Կովկասում չի նախատեսվում Ղարաբաղյան հակամարտության շարունակում այն տեսքով, որ տեսքով այն կար 2020 թվականի սեպտեմբերի 26-ին։ Ու այդ նոր Հարավային Կովկասում նաեւ նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացում, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացում, բարի դրացիություն եւ այլ նման բաներ։ Սրանք պրոցեսներ են, որոնք ընթանում են հիմա, գուցե կուլիսներից անդին կամ փակ դռների հետեւում, սակայն ընթանում են, ու այն աղքատիկ ազդակները, որ գալիս են երբեմն-երբեմն Մոսկվայից, Անկարայից, Բրյուսելից, Վաշինգտոնից հնչած հայտարարությունների տողերի արանքում, դրա մասին են վկայում։ Այս համատեքստում էլ հենց Իլհամ Ալիեւը փորձելու է ազատվել հայ ռազմագերիների «բեռից»՝ իհարկե «իր դեմքը պահելով»։ Ավելի կոնկրետ՝ հայ ռազմագերիների վերադարձը լինելու է որոշակիորեն կանոնակարգված պրոցես։



Գուցե «Մեծ քաղաքականության» որոշ ակտորներ այս պրոցեսում մի փոքր ավել դերակատարություն ունենան, ոմանք ավելի փոքր, բայց գործընթացի մեկնարկը, կարելի է ասել, տրված է եւ տրվել է 15 հայ ռազմագերիների վերադարձով եւ Աղդամի ականապատման քարտեզների տրամադրմամբ։ Առաջիկայում արդեն, երբ օրակարգում ավելի առարկայական կլինեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության մեծ համաձայնագիրը կամ մեծ պայմանագիրը, կամ երբ օրակարգում ավելի նկատելի կլինեն այն փաստաթղթերը, որոնք հանդիսանալու են հիմք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացման համար /զուգահեռ նաեւ՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման հիմքում/, գործընթացն ավելի կակտիվանա։ Ոմանք կգան «բարի կամքի դրսեւորման» արդյունքում, ոմանք կգան «երկու կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման կամ ամրապնդման» արդյունքում, ոմանք նույնիսկ՝ հնարավոր «արտաանձնման

համաձայնությամբ»։ Եվ էլի կրկնենք, Նոր Հարավային Կովկասն արդեն ծնվում է եւ հիմա պատկերավոր ասած՝ վերջինիս ծննդաբերական կամ երկունքի ցավերն են․ ու պատահական չէ ոչ ԵՄ միանգամից երեք ԱԳ նախարարների «հետախուզա-ճանաչողական» այցը ռեգիոն, ոչ էլ ԵՄ բարձր ներկայացուցիչ հանձնակատարի առաջիկա այցը Հարավային Կովկաս։

Сообщение Ինչ է պատրաստվում անել Ալիևը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->