>


Մեկուկես տարի անց վթարից 80% այրվածքներ ստացած 8-ամյա տղան արդեն ինքնուրույն սնվում է և խմում։ Այս մասին ասվում է «Սուրբ Աստվածամայր» բժշակական կենտրոնի ֆեյսբուքյան գրառման մեջ։








Քոչարյանի զոհերը

«Մեկուկես տարի անց վթարից 80% այրվածքներ ստացած 8-ամյա տղան արդեն ինքնուրույն սնվում է և խմում։


2020 թվականի ապրիլի 28-ին երեխան ընդունվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք` 60 տոկոս մարմնի և 20 տոկոս շնչուղիների այրվածքներով։

Երեխայի վիճակը գրեթե անհույս էր. նաև այրվածքաբանների կողմից էր գնահատական տրվել, թե հնարավոր է` մի քանի օրից մահանա։ Համակարգված աշխատանքի ու մասնագետների ջանքերի շնորհիվ կենտրոնում կարողացել են տղային դուրս բերել այդ ծանր վիճակից։



Այս մեկ տարվա ընթացքում տղան 15-ից ավելի վիրահատություն է տարել: Նախորդ ամիս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ռուս պրոֆեսորի մասնակցությամբ մեր երկրի վիրաբուժության մեջ աննախադեպ համարվող, բարդ վիրահատություն է արվել: Կատարվել է շնչափողի ցիրկուլյար մասնատում և կերակրափողի պլաստիկա: Այն կատարել են պրոֆեսոր Ռազումովսկին, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու բժշկական կենտրոնի թիմը»,- ասված է գրառման մեջ:

Сообщение Մեկուկես տարի անց վթարից 80% այրվածքներ ստացած 8-ամյա տղան արդեն ինքնուրույն սնվում է և խմում появились сначала на MediaNews.


от admin

-->