>

Համալսարանին տարեկան 29․750․000 դրամ ուսման վարձ վճարող 35 կլինիկական օրդինատորներս առաջարկում ենք Ձեզ հետաձգել




Քոչարյանի զոհերը

Աբովյան 58 հասցեում գտնվող մասնաշենքի վերանորոգումը, մինչ ամբիոնին կհանձնվի բոլոր աշխատակիցներին բավարար պայմաններ ապահովող աշխատատեղ։ Այս մասին ասվում է ԵՊԲՀ բժիշկ-օրդինատորների բաց նամակում, որոնք նրանք գրել են համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին:





«Հարգելի՛ պարոն Մուրադյան անխոս, Զինվորի տունը պարծանք է, ազգային արժեք , լավագույնը։ Բայց պետք չէ այս ամենը ասել ի հակադրումն անհատի, ում ևս այս ածականներով են բնորոշում ։ Կառավարության ապրիլի 29-ի որոշմամբ Արտավազդ Բագրատիչին կանգնեցրել եք փաստի առաջ և հիմա հայտարարում եք , որ Արտավազդ Բագրատիչը աշխատել է և աշխատելու է Ձեր ղեկավարությամբ ։

Վերոնշյալ քայլով պարտադրում եք Արտավազդ Բագրատիչին տրամաբանական հրաժարական ամբիոնի աշխատանքից ։ Խնդրում ենք վերանայել որոշումը, մեզ համար միևնույն չէ` ումից ենք սովորելու ։


Մենք գիտակցում ենք , որ Արտավազդ Բագրատիչի այժմյան պայքարը ավելի շատ աշխատակիցների համար է, և ամբիոնի կլինիկական օրդինատորներս հայտարարում ենք , որ Արտավազդ Բագրատիչի հրաժարականին հաջորդելու է մեր դասադուլը / այն է` հրաժարվել հերթապահելուց / ։

Եթե անգամ այս պայմաններում բժիշկները ցանկանան աշխատել , ամբիոնի աշխատանքը խաթարված է լինելու ։ Համալսարանին տարեկան 29․750․000 դրամ ուսման վարձ վճարող 35 կլինիկական օրդինատորներս առաջարկում ենք Ձեզ հետաձգել Աբովյան 58 հասցեում գտնվող մասնաշենքի վերանորոգումը, մինչ ամբիոնին կհանձնվի բոլոր աշխատակիցներին բավարար պայմաններ ապահովող աշխատատեղ։



Թշնամին սահմանին է․ սա այն բաժանմունքն է , որի աշխատանքի շնորհիվ պատերազմի օրերին ՀԹ1ԿՀ տեղափոխված հարյուրավոր զինվորների 99 % -ի վերջույթները փրկվել են , սա նվիրվածության և որակի մեծ ցուցանիշ է։ Արտավազդ Բագրատիչը երիտասարդ վիրաբույժներիս համար փայլուն օրինակ է և վստահ ենք՝ դուք էլ համամիտ եք, որ անձնվեր աշխատանքով որակի չափանիշ դարձած վիրաբույժը իրավունք է վաստակել աշխատել արժանի պայմաններում ։

Հարգանքով` Ձեր բժիշկ- օրդինատորներ»,- ասվում է նամակում։

Сообщение Բժիշկ-օրդինատորների բաց նամակը Արմեն Մուրադյանին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->