>

15 ռազմագերիներից բաղկացած նախորդ խումբը վերադարձվել էր հունիսի 12-ին, հայ ռազմագերիների հանձնումը տեղի էր ունեցել Ադրբեջանի և Վրաստանի սահմանին։




Քոչարյանի զոհերը

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik․ Հայ ռազմագերիների ևս մեկ խումբ առաջիկա ժամերին Բաքվից տուն կվերադառնա։ Ինչպես հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները՝ խումբը բաղկացած է մոտ 15 գերիներից, նրանց կուղեկցի Արցախի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։





Հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։ Դրանք այն շրջաններից են, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։


Վերադարձվածների թվում կլինեն 2020թ. պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված 12 հայ զինծառայողներ։ Նախօրեին նրանք Բաքվում կես տարվա ազատազրկման են դատապարտվել՝ իբրև թե «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար, սակայն արդարացվել էին առաջադրված մի շարք այլ հոդվածներով:



Հիշեցնենք՝ 15 հայ ռազմագերիների նախորդ խումբը հայրենիք էր վերադարձվել հունիսի 12-ին՝ Վրաստանի տարածքով։

Այն ժամանակ գերիների վերադարձի դիմաց ադրբեջանական կողմին հանձնվեցին Ակնայի (Աղդամի) շրջանի ականապատ դաշտերի քարտեզները։

Сообщение Շատ լավ լուր. Մուրադովը ռազմագերիների նոր խումբ է բերում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->