>

Տղաները հայրենիք են վերադառնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik․ Հայտնի է Բաքվից Երևան վերադարձող ռազմագերիների 15–հոգանոց խմբի ամբողջական ցանկը։ Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր նրանցից 12-ի անունները։ Եվ այսպես` Բաքվից վերադարձող տղաներն են.

1. Հակոբյան Վոլոդյա Գագիկի




Քոչարյանի զոհերը

2. Ասատրյան Գևորգ Նորայրի


3. Գասպարյան Գոռ Վահրամի





4. Ենգոյան Սիսակ Գրիշայի

5. Կարապետյան Յուրի Տիգրանի

6. Մահտեսյան Էդգար Վաչագանի

7. Մինասյան Արամ Գառնիկի

8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի


9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի

10. Պողոսյան Արմեն Եղիազարի

11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի

12. Սեֆիլյան Կամո Կարենի

13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի



14.Գևորգյան Ռոբերտ Հովիկի

15.Մանուկյան Անդրանիկ Տիգրանի

Ինչպես արդեն հայտնել ենք` տղաները հայրենիք են վերադառնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ։

Նշենք, որ հենց Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ է հնարավոր եղել Բաքվի դատարանի կողմից դատապարտված Հայաստանի 12 քաղաքացիներից բացի ևս երեք ռազմագերիների ընդգրկել ցուցակում: Հենց այդ բանակցությունների պատճառով էլ այսօր ձգձգվել է ինքնաթիռի թռիչքը Բաքվից։

Նրանք Ադրբեջանում պահվում էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ից սկսած։ Տղաները գերեվարվել էին անցյալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։

Նախօրեին նրանք Բաքվում կես տարվա ազատազրկման են դատապարտվել՝ իբրև թե «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար, սակայն արդարացվել ենն առաջադրված մի շարք այլ հոդվածներով:

Նրանց ազատազրկման ժամկետն ավարտվել է։

Հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։

Сообщение Հայտնի է նաև Բաքվից Երևան վերադարձող մյուս 3 ռшզմագերիների անունները. ամբողջական ցանկ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->