>

ԱՄՆ ՌԾՈՒ վետերան Վիլյամ Քլայդ Ալենը, որը չափազանց թունավոր նյութով նամակներ էր ուղարկել Սպիտակ տուն և Պենտագոն, խոստովանել է, որ նման մի նամակ էլ ուղարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Այս մասին գրում է Deseret News Utah կայքը՝ հղում անելով դատական հարցաքննությունների ձայնագրություներին։




Քոչարյանի զոհերը




Ուրբաթ օրը տղամարդու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հինգ կետով։ Նա հաղորդել է քննիչներին, որ թունավոր սերմերը տեղադրել է ծրարների մեջ, «քանի որ ցանկանում էր ուղերձ թողնել»։


Հասցեատերերի մեջ են եղել նաև ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆֆ Սեշնսը և Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։ Սակայն նա չի մանրամասնել, թե ինչ տիպի ուղերձ էր ցանկանում հասցնել հասցեատերերին։


Նշվոււմ է, որ Ալենը չի թաքնվել. թույնով ծրարներից մեկի վրա հա հետադարձ հասցեն էր նշել։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->